Որքան էլ քաղաքացիները դժգոհ ու հիասթափված լինեն Փաշինյանի իշխանությունից, միևնույնն է մարդկանց մեծ մասը պատրաստ չէ կանգնել Քոչարյանի կողքին։ Քոչարյանը շատերի կողմից չի ընկալվում որպես քաղաքական գործիչ, առավել ևս փողոցային պայքարի առաջնորդ։ Եվ չմոռանանք, որ հունիսի 20-ի ընտրություններում քաղաքացիների մեծամասնությունը ձայն տվեց Փաշինյանի ուժին, որպեսզի նախկինները չվերադառնան։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանի հետ: