Sunday, 05 07 2026
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը

Իրանը կանի ամեն ինչ՝ զսպելու Թուրքիայի ախորժակը «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված

Իրանի հարավում սկսվել են «Զոլֆագար 1400» զորավարժությունները:

Դրանք անցկացվում են ռազմածովային ուժերի, հակաօդային պաշտպանության, ռազմաօդային ուժերի և ցամաքային զորքերի ստորաբաժանումների մասնակցությամբ։

«Զոլֆագար 1400» զորավարժությունների ուղերձը խաղաղություն և բարեկամություն հաստատելու պատրաստակամությունն է՝ հենվելով սեփական հնարավորությունների վրա։

Իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանի կարծիքով՝ Ադրբեջանի ու Իրանի միջև առկա լարվածությունը, ինչպես և ինքը նախկինում կանխատեսել էր՝ գնում է դեպի մարում․«Բայց ԶԼՄ-ներում դեռևս փոխադարձ «գնդակոծումները» շարունակվում են։  Նման զորավարժությունները կարող են ուղերձ պարունակել, որովհետև շատ փորձագետներ՝ անգամ արտերկրում, գտնում են, որ սահմանամերձ   շրջաններում եղած զորավարժությունները ճիշտ էին և էֆեկտիվ։ Հնարավոր է՝ դա ինչ-որ կերպ նպաստել է Ալիևի «նահանջին», ուստի սա ևս չի կարող հենց այնպես լինել»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա;

Բեգիջանյանի դիտարկմամբ՝ Իրանն առաջ է շարժվում ելնելով իր ազգային շահերից և քանի որ   ազգային անվտանգության ոլորտում մեր շահերը համընկնում են, ուրեմն այս զորավարժությունները ևս Հայաստանի շահերին նպաստող քայլ է․ «Եթե դա արվում է թուրքերի ծավալապաշտական ախորժակները զսպելու համար՝ նշանակում է, դրանք համապատասխանում են նաև Հայաստանի շահերին»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ Իրան-Ադրբեջան հարաբերություններն ի սկզբանե, անկախությունից ի վեր միշտ եղել են մեծ ելևէջներով, իսկ այս անգամ՝ ավելի լուրջ բնույթ էին լրում, հատկապես թուրք-ադրբեջանական տանդեմի պատճառով․ «Ավելի կոնկրետ կասեի՝ թուրքերի պատճառով, որովհետև Ադրբեջանը վիլայեթից ոչ ավել կարգավիճակ ունի այսօրվա դրությամբ։ Ինչպես տեսանք այս ամենին արձագանքեց նաև Էրդողանը, որն իհարկե պատասխան ստացավ։ Բայց այս ամենով հանդերձ կողմերը նաև հակված են համագործակցության՝ տնտեսական և այլ ոլորտներում։ Իրանը հետևողական ձգտում է ախորժակները զսպել, որպեսզի մոռանան «Զանգեզուրի միջանցքի» երազանքի մասին, որի դեմ  հստակ կողմնորոշում  է հայտնել  ՀՀ արտգործնախարարը Թեհրանում ու տարբեր մակարդակի այլ հանդիպումներում։ Սա նաև նպաստում է այն հանգամանքին, որ երկու երկրներն առավել ակտիվորեն համագործակցեն, արագ կառուցե Իրան-Հայաստան խոշոր  մայրուղին, որպեսզի զսպեն նրանց ախորժակը»,-եզրափակեց Էմմա Բեգիջանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում