Սիրիայի իշխանությունները զորքերը դուրս են բերում Դեյր էլ-Զորից: Այս մասին տեղեկացնում է «Սինխուան» գործակալությունը:
Տեղի բնակիչներից մեկը չինացի լրագրողին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ մինչև զորքերի հայտնվելն իրավիճակը լարված էր, իսկ հիմա արդեն անվտանգությունը վերականգնված է:
Սիրիայի իշխանությունները միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղափոխել էին Դեյր էլ-Զոր` քաղաքում իրավիճակը լուսաբանելու համար:
Սիրիական բանակն այս քաղաք էր մտել օգոստոսի 8-ին` ճնշելու նախագահ Բաշար Ասադի հրաժարականը պահանջող ընդդիմադիրներին: Սիրիայի իշխանությունները հայտարարում են, որ պայքարում են զինված ահաբեկիչների դեմ, մինչդեռ միջազգային հանրությունը քննադատում է Ասադի քայլերը` դրանք համարելով բռնություն խաղաղ բնակչության հանդեպ:









































