Նախորդ շաբաթ օրը տեղի ունեցավ ՀՅԴ Բյուրոյի պատասխանատու Հրանտ Մարգարյանի կրտսեր որդու հարսանիքը: Հարսանիքին մասնակցել են ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչները, շարքային անդամներ, ազատամարտիկներ:
«Առավոտի» տեղեկություններով, հրավիրվել էր նաեւ ՀՀ նախագահն իր տիկնոջ հետ: Սակայն Սերժ Սարգսյանը, այդ օրը զբաղված լինելով, չի կարողացել ներկա գտնվել:









































