Thursday, 18 06 2026
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում

Պատերազմի հանգամանքներն ու հանձնաժողովի առանցքային հյուրերը

Հայաստանում դիտարկվում է 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման հարցը, այդ հանձնաժողովում արտախորհրդարանական միավորների ներգրավման ձևաչափի իրավա-քաղաքական հիմքը: Երբ կգտնվեն կոնկրետ լուծումներ և կլինի արդեն հանձնաժողովի ստեղծման մասին որոշում, դեռ պարզ չէ: Սակայն մի բան կասկածից վեր է, ինչպես ապրիլյան քառօրյայի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի պարագայում, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն էլ պետք է ուսումնասիրել առավելագույնս խորքից, այն ռազմա-քաղաքական իրադարձություններից, որ Հայաստանի շուրջ ինտենսիվ սկսել են զարգանալ և սեղմվող օղակի բնույթ ստացան վերջին առնվազն տասնամյակում: Առանց դրա թերևս հնարավոր չէ գալ ամբողջական եզրահանգման այնպիսի որակի և բովանդակության, որը շոշափելի գործոն կլինի Հայաստանի և Արցախխի անվտանգային նոր միջավայրն ու համալիրը ձևավորելու, արցախյան հարցում հայկական քաղաքականության կտորները հավաքելու և կոնցեպտուալ նոր բովանդակության գալու հարցում:

Կասկածից վեր է, որ հանձնաժողովի առաջ պետք է հանգամանալից հաշվետվություն ներկայացնի վարչապետ Փաշինյանը և մյուս բարձրաստիճան քաղաքական ու ռազմական դերակատարները: Միաժամանակ նաև, լայն իմաստով, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի առանցքային հյուրեր պետք է լինեն թերևս Հայաստանի երեք նախագահները, որոնք են գործնականում կազմել ներհայաստանյան քաղաքական եռանկյունին այն շրջափուլում, երբ Հայաստանի շուրջ տեղի էին ունենում գործուն և վճռորոշ ռազմա-քաղաքական վերափոխումներ: Փաստացի, նրանք են անկարող եղել լրջորեն դիմակայել այդ ամենին, ապահովել Հայաստանի ներքին քաղաքական այնպիսի դիմադրունակություն, որը թույլ կտար Հայաստանը պահել առավելագույնս կայուն և պաշտպանված ընթացքի մեջ: Դրա համար նրանք մեղադրում էին միմյանց, պատերազմից հետո նրանք բոլորը մեղադրում են արդեն Նիկոլ Փաշինյանին, իսկ միմյանց հասցեին ինչ-որ բան անում են այլևս քողարկված, ակնարկներով, հիմնականում «իրենց հասկանալի»  լեզվով: Այդպիսի փորձերից մեկն էլ օրինակ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գաղտնազերծած նամակներն են, որ նա 2015 թվականի Սահմանադրության փոփոխության հանրաքվեից առաջ հղել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին և հորդորել  մտահոգությունը փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանին: Հետո ստացել է պատասխանը: Բովանդակությանը ընթերցողը երևի թե ծանոթացել է, կամ կհասցնի ծանոթանալ՝ չարժե վերաշարադրել:

Միաժամանակ սակայն, հարկ է թերևս վերագնահատել այդ տարիներին տեղի ունեցած զարգացումները,  Հայաստանի հետ տեղի ունեցածը ոչ միայն ընդհանուր կոնցեպտուալ տրամաբանության, այլ նաև դրանում եղած առանձին կարևոր դետալների շրջանակում հասկանալու համար , որովհետև, ինչպես  բրիտանացիներն են ասում՝ «սատանան մանրուքների մեջ է»: Օրինակ, այնպիսի մանրուքի, որպիսին կարող է առռաջին հայացքից թվալ հարցադրումը, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանն Արցախի հարցի փոխզիջումային ասված կամ կոչված կարգավորմանը իրեն աջակցելու համար դիմել է առաջին և երկրորդ նախագահներին, և ի՞նչ ընթացք ու ճակատագիր է ունեցել այդ դիմումը: Եթե Տեր-Պետրոսյանի պարագայում եղել է հրապարակային դիրքորոշում 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո, ապա Ռոբերտ Քոչարյանի պարագայում ոչ միայն չի եղել այդպիսի դիրքորոշում թե քառօրյայից առաջ, թե հետո, այլ եղել է նաև սուր քննադատություն՝ ոչ ուղղակի իր դեմքով, սակայն իր հետ ասոցացվող քաղաքական միավորների, մեդիա և փորձագիտական շրջանակների միջոցով: Մանրուք թվացող, սակայն զարգացումների անատոմիան բացահայտելու համար կարևոր հարցերը անշուշտ շատ են, ու դրանց պատասխանները շատ անհրաժեշտ: Որովհետև այստեղ առավելագույն մանրուքների մակարդակով պատկերի ամբողջացումը կարևոր գրավական է Հայաստանի շուրջ և Հայաստանում այսօր տեղի ունեցողը առավելագույնս ամբողջական կամ ամբողջականին մոտ պատկերացնելու, ըստ այդմ հանրային օրգանիզմի դիմադրունակությունը բարձրացնելուն միտված անհրաժեշտ քայլեր նախանշելու համար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում