Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Չինաստանը ՀՀ-ի արտահանման հիմնական ուղղություններից է. նախարարը տեսնում է նաև չիրացված հնարավորություններ

Չինաստանը Հայաստանի համար արտահանման հիմնական ուղղություններից է, ապրանքների արտահանումը կազմում է 300 մլն դոլար, սակայն ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեռ չիրացված մեծ հնարավորություններ է տեսնում: Քերոբյանն այս մասին ասաց նոյեմբերի 6-ին Երևանում անցկացվող «Ինչպես հաջողությամբ արտահանել դեպի Չինաստան» թեմայով կլոր սեղան-քննարկմանը:

Նախարարը նախ ներկայացրեց 2021 թվականի 9 ամիսներին Հայաստանից ապրանքների արտահանման ծավալների մասին տեղեկատվություն: Այս տարվա 9 ամիսներին Հայաստանից ապրանքների արտահանումն աճել 17.2%-ով, իսկ եթե բացառենք հանքահումքային ապրանքները՝ 27.5%-ով։ Արտահանվող ապրանքներից ամենախոշոր ծավալը բաժին է ընկնում պղնձի խտանյութին՝ 578մլն դոլար, որից հետո՝ սիգարետները՝ 162 մլն դոլար, կոնյակ և այլ թունդ խմիչքներ՝ 158մլն դոլար, երկաթամիահալվածքներ՝ 120մլն դոլար։ Հայաստանից արտահանման մեջ հիմնական ապրանքներն են ռեսուրսների վրա հիմնված ապրանքները՝ 1,270 մլն դոլար կամ 60%, ցածր տեխնոլոգիական ապրանքները՝ 225մլն դոլար կամ 10.5%, միջին տեխնոլոգիական ապրանքները՝ 9.3%, հետո՝ բարձր տեխնոլոգիական ապրանքները:

«Մեր կողմից ապրանքների արտահանման հիմնական ուղղություններն են Ռուսաստանի Դաշնությունը՝ 550մլն դոլար, Չինաստանը՝ 300մլն դոլար, Շվեյցարիան՝ 237մլն դոլար, ԵՄ երկրները՝ 500մլն դոլար, Իրաքը՝ 115մլն դոլար։ Չինաստան արտահանվող ապրանքները համարյա 100%-ով հանքահումքային ապրանքներ են»,-ասաց նախարարը:

Նա, սակայն նկատեց, որ շատ չնչին է դեպի Չինաստան ծառայությունների արտահանումը: Այս առումով, նա Digital Pomegranate ընկերությունը բացառություն համարեց այս համատեքստում, քանի որ նրա հաճախորդների մեծ մասը հենց չինական ընկերություններ են։

«Ակնհայտորեն, կան նաև շատ մեծ չիրացված հնարավորություններ։ Հայաստանի կառավարությունն ու Էկոնոմիկայի նախարարությունը հաջորդ հինգ տարիներին պլանավորել են թե՛ փոխել արտահանման բաղադրությունը, թե՛ դիվերսիֆիկացնել ուղղությունները։ Այժմ վերանայվում է մեր արտահանման քաղաքականությունը, որտեղ մենք շեշտադրումները փոխելու ենք բարձր աճի պոտենցիալ ունեցող բարդ ապրանքների արտահանման վրա։ Այդ առումով մեր ուշադրության կենտրոնում են լինելու այն ընկերությունները, ովքեր ունեն նորարարական ուղղություն, աճի մեծ պոտենցիալ և մեծ նպատակներ»,-ասաց Քերոբյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում