ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տասնամյա տարելիցի կապակցությամբ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ անհրաժեշտ է զգուշանալ ոչ թե ահաբեկչական խմբերից, ինչպես օրինակ՝ Ալ Կաիդան է, այլ Բրեյվիկի նման միայնակ գործող հանցագործներից:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե կա՞ արդյոք վտանգ, որ Ալ Կաիդան վրեժ կլուծի Օսամա Բեն Լադենի սպանության համար, նախագահը պատասխանել է, որ վտանգը միշտ էլ կա, սակայն այսօր անհրաժեշտ է զգուշանալ միայնակ գործող ահաբեկիչներից:
Օբանան նշել է, որ ավելի դժվար է հետապնդել միայնակ գործող ահաբեկիչներին, ովքեր ունեն հոգեկան խնդիրներ, քան կազմակերպված խմբավորմանը: