Նավթի գները Ամերիկյան նավթի ինստիտուտի (American Petroleum Institute) տվյալներով աճում են միջինը 0.2-0.5%-ով: Երկրում նավթի պաշարները հասել են ամենացածր մակարդակին՝ 2009 թվականի հունիսից. վկայում են աճուրդի տվյալները:
WTI մակնիշի հում նավթի սեպտեմբերյան ֆյուչերսի գները Նյու Յորքի էլեկտրոնային աճուրդի ժամանակ աճել են 0.44 դոլարով, կամ 0.51%-ով՝ կազմելով 87,090 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Հյուսիսային ծովում Brent մակնիշի նավթի խառնուրդի սեպտեմբերյան ֆյուչերսի գինն աճել է 0.24 դոլարով, կամ 0.22%-ով` կազմելով 109,370 դոլար՝ մեկ բարելի դիմաց: