Monday, 08 06 2026
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ

«Հրապարակ». Ջիվան Գասպարյանի համերգը «քիփլիկ» համերգ էր

Նախօրեին կայացել է Ջիվան Գասպարյանի ստեղծագործական գործունեության 65-ամյակին նվիրված համերգը։ Այս առնչությամբ թերթը զրուցել է նրա հետ։ 

– Պարո՛ն Գասպարյան, ովքե՞ր էին եկել համերգին։ 

– Աննա Մայիլյանն էր, Գևորգ Հակոբյանն էր՝ Օպերայի սոլիստը, ամեն մեկը մի համարով ելույթ ունեցան ինձ հետ, շատ մարդ էր եկել, մեր լեզվով ասած՝ շատ «քիփլիկ», կոնկրետ համերգ էր, ու դրանից ավել պետքը չէր։

– Մշակութային, քաղաքական գործիչներից ովքե՞ր կային։

– Ոչ մե՛կը։

– Իսկ հրավեր եղե՞լ է, իրենք տեղյա՞կ էին։

– Ոչ մեկին ո՛չ ասել ենք, ո՛չ հրավիրել ենք, ոչ էլ մեկը… սովորական կոնցերտ էր, կառավարական միջոցառում չէր, ոչ էլ կառավարության հետ կապ ունենք՝ էդ համերգի մասով եմ ասում։

– Խոսակցություններ էին շրջանառվում, որ սա Ձեր վերջին մենահամերգն էր, ճի՞շտ է դա։

– Ո՛չ, ես վերջին համերգ չեմ հայտարարել, ես դեռ ի վիճակի եմ նվագելու։

– Ձեր մենահամերգները Կրեմլում լեփ-լեցուն դահլիճում են անցնում, իսկ երեկ երևանյան Ձեր մենահամերգի ժամանակ դատարկ տեղեր են եղել։ 

– Ես ուշադրություն չեմ դարձրել դրա վրա, իմ համերգին լեփ-լեցուն է եղել դահլիճը, ո՞վ է հատուկ նկարել, որ այդ եկու աթոռն ազատ է եղել, հիմա կարող է մարդը հիվանդացել ա ու չի եկել, ո՞վ է մտել դահլիճ ու հաշվել, որ երկու տեղ ազատ էր։

– Պարո՛ն Գասպարյան, նկատի ունեմ՝ գուցե դատարկ են եղել, որովհետև համերգի տոմսի գի՞նն է թանկ եղել։

– Ես խաբար չեմ, չգիտեմ, ինչ գներով են վաճառել տոմսը, ես չեմ խառնվել դրա մեջ, ամեն դեպքում տարբեր գներ են եղել, ինչքան գիտեմ՝ էժան տեղեր էլ են եղել, թանկ տեղեր էլ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում