Թերթը գրում է, որ հակառակ վարչապետի լավատեսական խոստումներին և գյուղնախարարի տարբեր տիպի աճպարարություններին՝ ընդհուպ մինչև Աստծո օգնությանը դիմելը, սննդամթերքի գների աճը այս տարի խփում է բոլոր ռեկորդները:
«Չկա շաբաթ, որ հայաստանցիները տհաճ անակնկալի առաջ չկանգնեն՝ խանութներ կամ շուկաներ այցելելիս: Եվ ահա պարզվում է, որ կաթի մթերման սեզոնի ավարտին մոտենալու հետ կապված՝ գյուղացիական տնտեսությունները զգալիորեն ավելացրել են կաթի մթերման գները»,- գրում է թերթը՝ նշելով, որ դա իր անդրադարձը կունենա նաև կաթնամթերքի գների վրա, իհարկե՝ թանկացման տեսքով:
«Այստեղ մնում է հուսալ, որ գյուղնախարար Սերգո Կարապետյանը կրկին կդիմի Աստծուն՝ խնդրելով, որ գները չբարձրանան: Առաջին անգամ Աստված նրա ձայնը չլսեց, գուցե այս անգամ մի բան ստացվի»,- գրում է թերթը:








































