Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Եթե ՔՊ-ն Մեղրիում ուշքի չգա, հետևանքները վատ են լինելու. չի կարելի խլել ժողովրդի հաղթանակը

Հոկտեմբերի 17-ին Մեղրիում ՏԻՄ ընտրություններին արդյունքում «Հանրապետություն» կուսակցությունը ստացել է 42,8 տոկոսը՝ 6 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիրը»` 32,8 տոկոսը՝ 5 մանդատ, «Ազատական» կուսակցությունը` 14.4 տոկոսը՝ 2 մանդատ, «Ապրելու երկիր» կուսակցությունը` 9,8 տոկոսը՝ 2 մանդատ:

ՔՊ-ն, սակայն չի հաշտվում Մեղրիի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետի ԺՊ Արարատ Թումանյանի պարտության հետ։

Առաջիկայում պետք է տեղի ունենա ավագանու նիստ, որտեղ քաղաքապետ պետք է ընտրվի, սակայն անհասկանալի պատճառներով այն ձգձգվում է։ Ավելին, պարզվում է՝ ՔՊ-ն  առանձին ավագանու անդամների հետ քննարկումներ է անցկացնում՝ իրենց թեկնածուին ընտրելու համար։

«Հանրապետություն» կուսակցության՝ Մեղրիի քաղաքապետի թեկնածու Բագրատ Զաքարյանին քաղաքապետ դառնալու համար ութ ձայն է հարկավոր։
ՀԺԿ քարտուղար, մեղրեցի Գրիգոր Հարությունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց ընթացող գործընթացներից: Նրա խոսքով, իշխանությունը չի ուզում, որ համայնքի ղեկավարությունը հանձնի «Հանրապետություն» կուսակցությանը, դրա համար ՔՊ-ն ավագանու առանձին անդամիների հետ հանդիպում է, վախեցնելով, սպառնալով փորձում են հասնել նրան, որ համայնքի ղեկավար ընտրվի իրենց թեկնածուն:

«Չմոռանանք, որ հաշվարկի ժամանակ «Հանրապետություն» կուսակցությանը 25 ձայն չէր հերիքում, որպեսզի հաղթող թեկնածուն ստանար յոթ մանդատ, դրա համար ստացավ վեց մանդատ, իսկ ավագանու ընդհանուր թիվը 15 է, և այս պայմաններում ես մի  տեսակ ուրիշ ձև եմ նայում այս ամենին: Ժողովրդավարություն գոռացող իշխանությունն իրավունք չուներ նման քայլ անելու։ Եթե խելքի չգան, և ճիշտ որոշում չկայացնեն, սա լուրջ բացասական հետևանքներ կունենա գործող իշխանության համար։ Այսօր մեղրեցին ընտրել է այս թեկնածուին»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ՔՊ-ն ստիպում է ավագանու իր անդամներին չընտրել «Հանրապետության» թեկնածուին համայնքի ղեկավար, նրանք էլ, ըստ եղած տեղեկությունների, որոշել են դուրս  գալ, քանի որ իրենք այս ձևի թեկնածուի կողմնակից չեն և իրենց համար ավելի ցանկալի չէ։

Գրիգոր Հարությունյանը նկատեց, որ Բագրատ Զաքարյանի և իր թիմի ճնշող մեծամասնությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ աշխատում էին Նիկոլ Փաշինյանի համար և այսօր այդ մարդկանց նման ձևով վիրավորել, չի կարելի. «Սա նշանակում է, որ փաստացի ժողովրդի  հաղթանակը խլվում է ժողովրդի ձեռքից։

Շատ տգեղ իրավիճակ է, և Մեղրին այն համայնքը չէ, որ նման քայլ անեն։ Ընդ որում՝ իմ կարծիքով, համայնքի ղեկավարի ԺՊ Արարատ Թումանյանը բացարձակապես  չի համապատասխանում այդ պաշտոնին, չունի փորձ, կոլեկտիվ չի ղեկավարել, հետո ինչ, որ այսօր բոլորն իրենց գործարար են համարում։  Տխուր է վիճակը, և եթե իշխանությունը այս տապոռի քաղաքականությամբ գնա, իրենց լավ բան չի սպասվում: Մեղրիի ժողովրդին հիասթափեցնելը հետևանք կունենա, ժողովրդի մի մասը վրդովված է»,-ասաց նա:

Գրիգոր Հարությունյանը նշեց, որ ճիշտ կլիներ, որ այդ երկու ուժերը միավորվեին Մեղրիի ավագանիում, քանի որ նրանք օտար ուժեր չեն. «ճիշտը նա էր, որ միավորվեին և 77 տոկոս ձայն ունենային: Սա կլիներ հասարակական կոնսոլիդացիայի շատ լավ օրինակ, բայց չեն անում: Ես քիչ թե շատ ունեմ փորձ քաղաքական դաշտում և նման ռազմավարական սխալ թույլ տալը շատ վատ հետևանք կունենա։ Թող բացատրեն՝ ինչ է ժողովրդավարությունն իրենց համար, ցավում եմ, որ այս փաստը օգտագործելու է Քոչարյան Ռոբերտի թայֆեն: Օգտագործելու են, և ես երբեք չէի ցանկանա, որ ՔՊ-ի դիրքերը թուլանային։ Ամեն ինչ պետք է անել, որ աղետ Քոչարյանին հետ վերադարձ չլինի։ Գորիս, Տաթև, Մեղրի, հիմա էլ Կապանում լուրջ պրոցեսներ են սպասվում ՔՊ-ի համար, Սիսիանում  էլ ամեն ինչ հարթ չէ, այնպես որ Սյունիքում այսպես պարտվելը, լավ հետևանք չի ուեննա ՔՊ-ի համար»,-ընդգծեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում