Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Սպենդիարյանը՝ ազգային արժեք. կոմպոզիտորի 150-ամյակը նշվեց համերգով և այլ նախաձեռնություններով

Մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյա հոբելյանի առթիվ նոյեմբերի 1-ին մշակույթի մի խումբ գործիչներ, պաշտոնյաներ, երաժշտասերներ ծաղիկներ խոնարհեցին կոմպոզիտորի շիրիմին:

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակում կոմպոզիտորին նվիրաված ֆլեշմոբ անցկացվեց. Հայաստանի պարի պետական անսամբլը, որի գեղարվեստական ղեկավարը Էրիկ Չանչուրյանն է, պարային համար նվիրեց հեղինակին, իսկ օպերային թատրոնի ճեմասրահում թատրոնի արտիստները կատարեցին Սպենդիարյանի տեղծագործությունները: Միջոցառման ընթացքում Կենտրոնական բանկի կողմից Սպենդիարյանի տուն-թանգարանին հնաձնվեց հայ մեծ դասականի 150-ամյակի հոբելյանական հուշադրամը:

Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի խոսքով՝ նոյեմբերի 1-ին ոչ միայն Հայաստանը, այլև աշխարհն է տոնում Սպենդիարյանի 150-ամյակը: Նա հայտնեց, որ ժամը 13:00-ին Հայաստանում և Արցախում հայտարարված է «Սպենդիարյանական ժամ», որի շրջանակում մշակութային, ժամանցային մի շարք հաստատություններում, օդանավակայանում, մետրոպոլիտենում հնչելու է Սպենդիարյանի անմահ երաժշտությունը: «Մենք հարգանքի տուրք ենք մատուցում կոմպոզիտորին և ևս մեկ անգամ փաստում, որ Ալեքսանդր Սպենդիարյան հայորդին, մտավորականը, երաժիշտը մեր ամենամեծ ազգային արժեքն է, որի թողած ստեղծագործական ժառանգության ամուր հիմքի վրա պետք է հենվել և առաջ գնալ»,-շեշտեց Օթարյանը:

Օպերային թատրոնի փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանն ասաց, որ Սպենդիարյանը հայ սիմֆոնիկ և կամերային երաժշտության հիմնադիրն է: «Եթե մի փոքր պատմական ակնարկ անենք և գնանք 100 կամ 120 տարի հետ, երբ Հայաստանը շատ վատ վիճակում էր, երբ այստեղ սով էր, կտեսնենք, որ Սպենդիարյանն այն քչերից էր, որը հենց այդ տարիներին եկավ Հայաստան և փորձեց եվրոպական արժեքները ներմուծել: Նրա դերը մեր երաժշտարվեստում անգնահատելի է: Մենք պարտական ենք Սպենդիարյանին, որ ունենք օպերային թատրոն, թանգարան, դպրոց և այլ արժեքներ»,-ընդգծեց Գրիգորյանը:

Անդրադառնալով «Ալմաստ» օպերային՝ թատրոնի փոխտնօրենը շեշտեց, որ նախատեսել են վերականգնել ներկայացումը:

ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը, որն «Ալմաստ» օպերային ներկայացման մեջ կատարել է Նադիր Շահի արիան, շեշտեց, որ մի բան է, երբ լսում ես Սպենդիարյանի անունը, այլ բան է, երբ ունկնդրում ես նրա երաժշությունը և այլ բան է, երբ կատարում ես նրա երաժշտությունը: «Սպենդիարյանի երաժշտական մատուցումը, գույները, հարմոնիան խտացված են և բարդ, իսկ երբ կատարում ես, և երաժշտությամբ ես տարվում, տեսնում ես, որ Սպենդիարյանը միայն չի մտածել տեքստի կամ ստեղծագործության էության մասին. նա մտածել է նաև դրամատուրգիայի մասին: Կարծում եմ, որ ունկնդիրը պետք է ծանոթանա տեքստին և երաժշտությունը լսելիս կհասկանա, որ ամբողջ ռեժիսուրան բեմադրությունն առկա են երաժշտության մեջ»,-ասաց օպերային երգիչը:

Թումանյանի խոսքով՝ հանդիսատեսը պետք է պատրաստված լինի դա ընկալելու համար, քանի որ արվեստը ժամանց չէ: «Կարծում եմ՝ մենք պետք է մեր ազգային մշակույթին շատ լուրջ վերաբերվենք, ազգային օպերաները լուրջ ռեժիսուրայով ներկայացնենք, որովհետև մենք ունենք երաժշտական կոթողներ, որոնցից հանճարեղ է «Ալմաստ» օպերան»,-նշեց երգիչը:

Միջոցառումն իրականացվեց Ալ.Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, կոմպոզիտորի տուն-թանգարանի և Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի նախաձեռնությամբ:

Ալեքսանդր Աֆանասիի Սպենդիարյանը (Սպենդիարովը) ծնվել է 1871 թվականի նոյեմբերի 1-ին Կախովկա քաղաքում: Երաժշտական տաղանդը ժառանգել է մորից, որը դաշնամուրի ուսուցչուհի էր: Երաժշտությամբ զբաղվել է 9 տարեկանից, սկզբում դաշնամուրի դասեր է ստացել, որոնք սակայն դադարեցին 1-1,5 տարի հետո, քանի որ, ինչպես կոմպոզիտորն է նշում, ինքը տանել չէր կարողանում գամմաները: Ավելի ուշ նա սովորել է ջութակ նվագել:

1890-ին պատանի Ալեքսանդրը տեղափոխվում է Մոսկվա: Սովորել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Ընդունվում է Մոսկվայի կայսերական համալսարան նախ՝ բնագիտության ֆակուլտետ, ապա ուսումը շարունակում իրավաբանության ֆակուլտետում։ Համալսարանում ուսանելու տարիներին նվագում է տարբեր անսամբլներում և համալսարանի ուսանողական նվագախմբում:

Ալեքսանդր Սպենդիարյանի անունն իր նշանակալից տեղն ունի հայ դասական երաժշտության պատմության մեջ։ Յուրօրինակ կոմպոզիտոր, տաղանդավոր դիրիժոր Ալեքսանդր Սպենդիարյանը հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրներից մեկն է, ով յուրացնելով ժողովրդական երաժշտության օրինաչափությունները, դաստիարակվելով եվրոպական և, մասնավորապես, ռուսական դասական երաժշտության ավանդույթներով, ընդլայնեց ազգային երաժշտության շրջանակները։ Նա հիմք դրեց հայ սիմֆոնիկ երաժշտությանը, հարստացրեց կամերային երաժշտությունը և ստեղծեց դասական «Ալմաստ» օպերան։ Սպենդիարյանը մեծ դեր խաղաց ազգային կոմպոզիտորական դպրոցի, նրա գեղագիտական սկզբունքների և հայ երաժշտության մեջ ռեալիստական ուղղվածության ձևավորման գործում։ Սպենդիարյանի երաժշտական ժառանգությունը բաղկացած է բազմաթիվ երգերից ու ռոմանսներից, մի շարք կամերային-գործիքային և սիմֆոնիկ ստեղծագործություններից, օպերայից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում