Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է ԱՄՆ AAA բարձրագույն վարկանիշը: Այդ մասին տեղեկացնում է գործակալության մամուլի համար նախատեսված հայտարարությունը:
Գործակալությունը գտնում է, որ ԱՄՆ ճկուն և դիվերսիֆիկացված տնտեսությունը լավ վիճակում է գտնվում: Վարկանիշի վերահաստատումը իրականացվել է օգոստոսի 2-ին սկսված վերաքննման արդյունքում:
Moody’s գործակալությունը նույնպես վերահաստատել է ԱՄՆ բարձրագույն վարկանիշը, սակայն պաշտոնապես դեռ շարունակում է ուսումնասիրել խնդիրը:










































