Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման համար իրավական հիմք ունեցող միակ քարտեզը 1920-ականների քարտեզն է։ Նման հայտարարությամբ լրագրողների հետ ճեպազրույցում հանդես եկավ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա ընդծեց, որ Խորհրդային միության տարիների առաջին դեմարկացիայի գործընթացը հենց 1920-ականներին է սկսվել, որն ավարտվել է 1929 թվականին։