Համաձայն ՍԴՀԿ 7-րդ համագումարում ընդունված բանաձևի, սույն թվականի օգոստոսի 16-ին կայացած ՍԴՀԿ կենտրոնական վարչության նիստի որոշմամբ, ստեղծվել է ՍԴՀԿ վերլուծական կենտրոն:
Վարչության նիստը միաձայն հաստատել է ՍԴՀԿ վերլուծական կենտրոնի կառուցվածքն ու կազմը` պատմական գիտությունների թեկնածու Ռուբեն Խուրշուդյանի գլխավորությամբ:
ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վերլուծական կենտրոնը նպատակ ունի սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությունը ներկայացնել մեր ժողովրդին՝ նրա դրական կողմերով, թե ինչքան է այն նպաստելու Հայաստանում մեր տնտեսության զարգացմանը:
«Մեր ժողովուրդն իրականում ամբողջությամբ առնչվել է լիբերալ գաղափարախոսության և տնտեսվարման համակարգի հետ, իսկ սոցիալ-դեմոկրատական տնտեսվարման համակարգն ընդհանրապես անծանոթ է մեր ժողովրդին, որը իրականում Եվրոպական բազմաթիվ երկրների կարողացավ ճգնաժամից հանել: Հիմնական նպատակներից մեկը դա է, ինչպես նաև ընդհանուր քաղաքական և տարածաշրջանային վերլուծություններ կլինեն:
Բոլոր այն խնդիրները, որոնք առկա են մեր երկրում կներառվեն և կներկայացվեն մեր վերլուծական կենտրոնի միջոցով»,- ավելացրեց Լյուդմիլա Սարգսյանը:
Իսկ ամենաճանաչված վելուծաբաններից մեկը, Լյուդմիլա Սարգսյանի խոսքերով, Ռուբեն Խուրշուդյանն է:









































