Թուրքիայի բարձրագույն զինվորական հրամանատարություններում կատարվել են փոփոխություններ։ Հիշեցնենք, որ նոր նշանակումները տեղի են ունեցել, քանզի Թուրքիայի Բարձրագույն ռազմական հրամանատարությունը հրաժարական էր տվել հուլիսի 29-ին։
TESEV տնտեսական և սոցիալական հետազոտությունների թուրքական կենտրոնի փորձագետ Այբարս Գյորգյուլուին «Առաջին լրատվական»-ը խնդրեց մեկնաբանել ռազմական իշխանության կազմի փոփոխությունը։ Ըստ փորձագետի՝ որևէ ռադիկալ փոփոխություն տեղի չի ունեցել։ «Ռազմակական և քաղաքական իշխանությունների միջև անհամաձայնությունը նորություն չէ և կապ չունի վերջին խորհրդարանական ընտրությունների հետ։
Դեռ 10 տարի առաջ է իշխանությունը սկսել պայքար տանել՝ ռազմական իշխանության ազդեցությունը պետական իշխանության վրա նվազեցնելու համար։ Իհարկե, այդ ուղղությամբ իշխանությունները ավելի հետևողական են աշխատում վերջին 5 տարիներին՝ «Արդարություն ու զարգացում» իշխանության օրոք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասում է փորձագետ Այբարս Գյորգյուլուն։
Փորձագետի խոսքով՝ ռազմական իշխանության փոփոխությունները բացատրվում են նրանով, որ թուրքական կառավարությունները դեմոկրատական են և չեն հանդուրժում իրենց վրա զինվորական իշխանության ճնշումը։









































