Грузия Online-ի փոխանցմամբ՝ թուրքական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Վրաստանի քաղաքացիներ հանդիսացող մայր և դուստր՝ Վիոլա ու Եկատերինա Օչխիձեներին։ Նրանք մեղադրվում են 9-ամյա երեխայի սպանության մեջ։
Նշվում է, որ 4 ամիս առաջ նրանք խոհանոցային դանակով Ստամբուլում սպանել են 9-ամյա Պիրատ Սեզարին, մասնատել նրա դիակը և նետել աղբաման։ Երեխան ծնվել է Եկատերինայի առաջին ամուսնության արդյունքում։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ մայրը՝ Վիոլան, երեխային սպանել է դանակի ու մուրճի հարվածներով, իսկ նրա դուստրը՝ Եկատերինան, մորն օգնել է քողարկել հանցագործության հետքերը։








































