Monday, 06 05 2024
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թ՞ե ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս
Մեքենան բախվել է սյանը
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՅԴ-ն քաղաքական անհնազանդություն սկսելով թուլացած, արյունաքամ Հայաստանում, խփում է հենց երկրին. Դա չեն հասկանո՞ւմ  

Նախօերին ՀՅԴ բյուրոն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՀՅԴ երիտասարդականը համահայկական երիտասարդական դիմադրության շարժում է սկսում:

Հայտարարության մեջ մասնավորապես, նշվում է. «Հաշվի առնելով, հայկական պետության կործանման վտանգը ու Արցախի և Սյունիքի կորուստը կասեցնելու հրամայականը՝ ՀՅԴ Երիտասարդականի համաշխարհային ընտանիքը դիմում է համազգային դիմադրության, որը հետևողական պայքարի շնորհիվ առաջացնելու է երկար սպասված արժեհամակարգային հեղափոխությունը:

Նկատի ունենալով,

թուրք-ադրբեջանական պանթուրանական քաղաքականությունը, որ միտում ունի մեկընդմիշտ տարածաշրջանի քարտեզից ջնջելու Արցախի ու Հայաստանի Հանրապետությունները,

ՀՀ ապազգային, դավադիր իշխանությունների ընթացքը, որն առաջնորդվում է միակողմանի զիջումներով՝ կարծեցյալ խաղաղության հասնելու քաղաքականությամբ,

Հայաստանի Հանրապետության ներքաղաքական փակուղին և այն իրականությունը, որ ՀՀ Ազգային ժողովում ընդդիմության ծավալած գործունեության կողքին անհրաժեշտ է դիմել բազմաճակատ պայքարի՝

ՀՅԴ Երիտասարդությունը որոշել է չհարմարվել այս իրականությանը, այլ՝ մեկնարկել համազգային երիտասարդական դիմադրության շարժում՝ պայքարի հինգ հիմնական ճակատներով․

Ամենուրեք թափ հաղորդել հակաթուրք և հակաադրբեջանական պայքարին,

Գերտերություններին հասցնել այն պատգամը, որ իրենց ծրագրերը չեն կարող իրականացնել Հայաստանի և հայության ազգային-պետական շահերի հաշվին,

Կտրուկ քայլերով մերժել ՀՀ իշխանությունների պառակտող ու պետականակործան քաղաքականությունը,

Պայքարել Արցախը հայաթափելու, այն ՀՀ-ից ու Սփյուռքից անջատելու ադրբեջանա-թուրքական փորձերի և Սյունիքից արտագաղթի հոսանքի դեմ․ ՀՅԴ Երիտասարդականի կազմակերպած «Արցախի վերականգման ու զարգացման» և «Դեպի Սյունիք» ծրագրերը այս աշխատանքի լավագույն ապացույցներն են,

Ներազգային ճակատում համախմբել, կազմակերպել հայ երիտասարդությանը՝ ստեղծելով դիմադրության ցանցային կորիզներ»:

Այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը նկատեց, որ այստեղ վտանգ կա. «Դա այն է, որ հիմա ովքեր ասում են պայքարել թուրքական, ադրբեջանական ագրեսիայի դեմ ծավալապաշտության դեմ, ապա պետք է դրան ավելացվի նաև պայքար ռուս-թուրքական ծավալապաշտության, հակահայկականության, գաղութարարության դեմ, որովհետև եթե մենք իսկապես ադեկվատ ենք, լսում ենք ՌԴ նախագահի հայտարարությունը, որ ղարաբաղյան պատերազմի փաստաթուղթը գրել է անձամբ ինքը, ապա հետևությունը պետք է միանշանակ լինի»,-ասաց նա:

Ազատ Արշակյանի խոսքով, սովորաբար, աբորիգենների համար առանձին ինֆորմացիա է լինում՝ եղբայրության, բարեկամության, փափախների, տրեխների, խուրջինի մասին, իսկ միջազգային ասպարեզում նրանք ասում են, որ թուրք-ռուսական Լենին-Աթաթուրքի պակտը տարածաշրջանի համար գլխավոր ուղեցույցն է. «Այսինքն նրանք հավատարիմ են այդ պակտին և դրանից բխող այլ փաստաթղթերին՝ Կարսի պայմանագրին, Մոսկվայի կոնֆերանսին և այլն: Հիմա ես չեմ հասկանում, ՀՅԴ-ն կամ բոլոր նրանք, որոնք հակաթուրքական հայտարարություններ են անում, չեն հասկանո՞ւմ, որ Թուրքիայի դաշնակից Ռուսաստանը կնեղանա: Թուրքիայի դաշնակիցը կհասկանա, որ «կուժ քեզ եմ ասում, կուլա դու լսիր»:  Եթե դուք այս փոքրիկ Հայաստանը հանում եք Թուրքիայի դեմ, Ռուսաստանի դեմ, Ադրբեջանի դեմ, ՆԱՏՕ-ի դեմ, Չինաստանի դեմ, Պակիստանի դեմ, բա դաշնակից չեք փնտրո՞ւմ: Իզգո՞յ ենք մենք, աշխարհում դաշնակից չունե՞նք, արժեքային համակարգ չկա՞, մարդասիրական ու քաղաքակրթական ծրագրեր չկա՞ն»:
Նրա համոզմամբ, երիտասարդությունը պետք է ունենա քաղաքական և քաղաքակրթական ծրագիր, հանուն այդ ծրագրի ինքը պետք է արդեն կողմնորոշվի, թե ում դեմ է պայքարում, ովքեր են խանգարում իրեն. «Հիմա նախևառաջ, ոչ միայն ՀՅԴ-ն, այլ նաև բոլոր նրանք, որոնք քաղաքական հայտ են ներկայացնում, սեղանին պետք է դնեն իրենց զարգացման ծրագրերը, ապրելու ծրագրերը՝ սոցիալական, տնտեսական, ռազմական, դիվանագիտական: Ու ով դեմ լինի այդ ծրագրերին, նրանց դեմ պայքարեն: Պետք է, օրինակ, ասեն՝ պայքարում ենք ռուս-թուրքական դաշինքի դեմ, որովհետև նրանք, որոնք խոսում են այս պատերազմում Նիկոլ Փաշինյանի ստորագրած խայտառակ փաստաթղթի մասին, նրանք խոսում են Վլադիմիր Պուտինի ստեղծագործության մասին: Այսինքն Պուտինը խայտառակ փաստաթուղթ է փաթաթել հայ ժողովրդի վզին, որի տակ Փաշինյանը ստորագրել է:  Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ իրենք դա հասկանո՞ւմ են, թե ոչ: Այդ երիտասարդները հասկանո՞ւմ են՝ ինչ են անում: Եթե չեն հասկանում, իրենց ավագ ընկերները չեն բացատրո՞ւմ, որ նրանք երկվորյակներ են»,-ընդգծեց Ազատ Արշակյանը:

Անդրադառնալով դիմադրության շարժում սկսելու ՀՅԴ երիտասարդների մտադրությւանը, նա ասաց. «Քաղաքական անհնազանդություն սկսելով թուլացած, խոցված, վիրավորված, արյունաքամ Հայաստանում, դրանով իրենք մի կողմից խփում են երկրին. «Կառավարման արդյունավետությունը շատ ցածր է, ծրագրերը, պարտավորությունները, որ ունի իշխանությունը, չի կարողանում կատարել և այդ թույլ վիճակում ինչո՞ւ եք խփում: Ընկածին խփո՞ւմ են: Օգնեք թող ոտքի կանգնի ձեր այլընտրանքային ծրագրերով, Սահմանադրության ձեր տարբերակով, որը Հայաստանում ձախողվեց, ճգնաժամ առաջացավ, բանակի մասին օրենքով, կուսակցությունների մասին նոր օերքնով, ընտրությունների մասին նոր օրենքով: Դրանով եկեք, որ մենք ձեզ տենսնեք:

Հիմա օրենք են ընդունել բազմածնությունը խրախուսելու համար, ես ասում եմ՝ ոչ, խրախուսեք գիտությունը, փողը տվեք ոչ թե նրան, ով երեխա է բերում, այլ նրան, ով իր երեխային դաստիարակում է, կրթության է տալիս: Գիտության ու կրթության վրա ծախս արեք, որ ուժեղանանք: Դրա փոխարեն զբաղված են մարազմատիկ ծրագրերով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում