Գնաճը խժռում է մեր աշխատանքի արդյունքը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նրա խոսքով, աշխատանքի արդյունքը պետք է լինի մարդկանց լավ ապրելը, սակայն գնաճը խժռում է այդ արդյունքի մի մասը: Ըստ նրա, կա ընդհանուր 8,9 տոկոս գնաճ, որը սակայն զուտ սննդամթերքի առումով ավելի բարձր է: Քերոբյանի խոսքով, պետք է կիրառել գնաճը զսպելու գործիքակազմը: Քերոբյանը նշել է, որ Կենտրոնական բանկը անում է իր տնօրինած գործիքով, սակայն դրա ավելի ինտենսիվ կիրառումը կարող է հարվածել տնտեսությանը, մասնավորապես արտահանման մասով: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է տնտեսագետ Եղիշե Սողոմոնյանի հետ:










































