Tuesday, 30 06 2026
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ

Ռուսաստան-ՆԱՏՕ լարվածությունը բարդացնում է Հայաստանի վիճակը․ ի՞նչ սպասել Խավիեր Կոլոմինայի այցից

Ռուսաստանը փակել է իր ներկայացուցչությունը ՆԱՏՕ-ում և խզել դաշինքի հետ ունեցած դիվանագիտական կապերը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՆԱՏՕ ղեկավարությունը հետ է ուղարկել ՌԴ ներկայացուցչության մի քանի դիվանագետների, որոնց համարել է ծպտյալ հետախույզներ:

Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերության լարման հերթական դրվագը համընկնում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի հարցերի նոր հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի ռեգիոնալ այցին: Կոլոմինան հոկտեմբերի 19-ին Ադրբեջանից մեկնել է Վրաստան, իսկ 20-ին Վրաստանից կայցելի Հայաստան:

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ կոնկրետ Վրաստանի մասով հայտարարվել է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է  սատարել Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Նաև այց է եղել Հարավային Օսիայի հետ ադմինիստրատիվ սահման։ Կոնկրետ այդ այցով, ըստ Մելիքյանը, ևս մեկ անգամ շեշտադրվեց, որ տարածքային ամբողջականության հետ կապված հարցեր կան․«Կարևոր է շատ, որ վերջին շրջանում խոսքը գնում է այն մասին, որ Վրաստանը  լուրջ դերակատարություն ունի Սև ծովյան  տարածաշրջանի անվտանգության հարցերում, ինչը  ՆԱՏՕ-ի համար կարևոր շրջաններից է համարվում։ Պարզ է, որ մենք պետք է հասկանանք, որ իրենք փորձելու են տարածաշրջանի միջոցով Ռուսաստանի  վրա ճնշում գործադրելու հնարավորություններ գտնել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մելիքյանի՝ հստակ է, որ այդպիսի իրավիճակը Հայաստանի շահերից չի բխում․«ՆԱՏՕ-Ռուսաստան բարդ ու վերջին շրջանում էլ ավելի վատ հարաբերություններ են հաստատված։ Վրաստանի վրա շեշտադրում դնելով իրենք ցույց են տալիս, որ  շարունակելու են այդ ուղով համագործակցությունը։ Բայց այդ  համագործակցության առումով դեռևս որևէ առաջընթաց չկա։ Հետաքրքիր մի բան ասվեց նաև Վրաստանի դերակատարության մասով հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Իմ կարծիքով մի քիչ չափազանցված է, երբ վրացական կողմը հայտարարում է, որ կարևոր դերակատարություն ունի հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Չէի ասի, որ այդքան կարևոր դերակատարություն ունի։ Կոնկրետ որոշ հումանիտար հարցերում դերակատարություն եղել է, բայց այստեղ Վրաստանն իր փիարն է արել, արևմուտքն էլ՝ իր։ Մեր մասով չգիտեմ ինչ սպասեմ՝ մենք  ունենք համագործակցության հստակ ու ընդգծված շրջանակ, բայց  որևէ  առաջընթաց չեմ ակնկալում։ Եթե Ռուսաստանի վրա ճնշումներն ավելանան ու մեր տարածաշրջանում Վրաստանի միջոցով փորձեն դա անել՝ պարզ է, որ մենք բարդ իրավիճակում կհայտնվենք։ Մենք  մի կողմից ունենք դաշնակցային ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ, մյուս կողմից էլ ցանկանում ենք արևմուտքի ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ զարգացնել։ Այդ հակադրությունը մեր ցանկությունների հնարավորությունը նեղացնում է»։

Դիտարկմանը, թե երբ խոսում ենք Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին , հաճախ   մասնագետները մեջբերում են ՆԱՏՕ-ի օրինակը և շեշտում, որ նույնիսկ  ձգտում ունեցող երկիրը ՆԱՏՕ-ի կողմից պատշաճ վերաբերմունքի չի արժանանում, փորձագետն արձագանքեց․«Մենք պետք է հասկանանք՝ ինչ ենք ուզում ունենալ։ Մենք  գտնվում ենք ՀԱՊԿ-ում, ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ ու տասնյակ տարիներ մեր անվտանգային կոմպոնենտը կառուցվել է Ռուսաստան-Հայաստան, Ռուսաստան-ՀԱՊԿ ֆորմատի մեջ։ ՆԱՏՕ-ի հետ ունեցել ենք հստակ աշխատանքի շրջանակներ։ Բայց եթե մենք ապահովում ենք մեր անվտանգությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում, այստեղ մի քիչ դժվար է  պատկերացնել, որ Հայաստանը կարող է ավելին ակնկալել ՆԱՏՕ-ից։ Վրաստանը ունի հստակ խնդիր՝ տարածքային ամբողջականության հետ կապված, դրա մեջ մեղադրում է Ռուսաստանին, համարում այդ երկրին օկուպանտ, դրա համար էլ ինքը հակադրելու ու իր անվտանգությունը հավասարակշռելու հնարավորություններ չունի, ընտրել է եվրոտլանտյան ուղին։ Իրենք ունեն մոտիվացիա ինտեգրվել ՆԱՏՕ-ին ու օգտվել այդ կառույցի անձրևանոցից։ Մինչդեռ ես  դժվար եմ պատկերացնում, որ Հայաստանը կարողանա այսպիսի լուրջ փոփոխություն անել իր արտաքին, անվտանգային քաղաքականության մեջ, որ այստեղ կարիք լինի ՆԱՏՕ-ի հետ օրակարգ ընդլայնել։ Մենք չունենք ցանկություն անդամագրվել ՆԱՏՕ-ին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում