Հայաստանյան տրանսպորտային միջոցների տեխնիկական անձնագրերը կներառվեն ԵԱՏՄ միասնական ռեեստրում։ ՀՀ կառավարությունն առաջարկում է վավերացնել «Տրանսպորտային միջոցի անձնագրի և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագիրը։ Հարցն այսօր քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։









































