Monday, 29 06 2026
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար

Ռևանշիզմը հաջողություն ունեցել է ընդամենը Գորիսում, որի թեկնածուն դեռ պետք է դատարանում իր արդարությունն ապացուցի

Այսօր ավարտվել էր կիրակի օրը՝ հոկտեմբերի 17-ին, կայացած ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին ԿԸՀ դիմումների ներկայացման ժամկետը։ Ընդհանուր 7 դիմում է ստացել Գորիսի թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը։ Նշված դիմումներով պահանջվում էր վերահաշվարկ իրականացնել Տաթև համայնքի 34/20, 34/21, 34/22, 34/23, 34/24, 34/25 և Գորիս համայնքի թիվ 34/12 տեղամասում:

Տարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել նաև սեփական նախաձեռնությամբ իրականացնել վերահաշվարկ Տաթև համայնքի 34/19 տեղամասում և Տեղ համայնքի 34/27 տեղամասում: Այսօր մինչև աշխատանքային օրվա ավարտը նշված տեղամասերում վերահաշվարկ էր իրականացվում։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ աշխատանքները դեռ ընթանում են և արդյունքների փոփոխության մասին կարելի է խոսել միայն վերջնական արդյունքներն ամփոփելուց հետո, որը դեռևս չի արվել։

Մուկուչյանի խոսքով՝ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ տարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:

Իսկ ստացված բոլոր դիմումները վերահաշվարկի վերաբերյալ եղել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձանցից։

Թերևս պարզ է, որ մի քանի տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկը բեկումնային փոփոխություններ չի մտցնելու վերջնական արդյունքներում։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի խոսքով՝ ընդդիմադիրները շտապում են տոնել իրենց հաղթանակը, ուրախանալ դրանով, դա համարելով հեղափոխության պարտություն, իշխանափոխության սկիզբ․ «Ես ուզում եմ հասկանալ ընդդիմությունը ինչի՞ համար է ուրախանում, որ քաղաքապետ է ընտրվել մի անձ, որն անցնում է միանգամից մի քանի քրեական գործերո՞վ։ Այո, Գորիսում իշխող կուսակցությունը ամորֆ քաղաքականություն իրականանցրեց, սխալ թեկնածու առաջադրեց, դրա համար էլ այս պատկերը եղավ։ Գորիսում պետք էր առաջադրել ուժեղ, կամային հատկանիշներով անձնավորություն, որը չարվեց։ Բայց ՔՊ-ի այդ սխալը չի կարելի համարել ռեվանշիստների հաղթանակ։ Ռևանշիզմը հաջողություն ունեցել է ընդամենը Գորիսում, որի թեկնածուն դեռ պետք է դատարանում իր արդարությունն ապացուցի։ Իսկ եթե չապացուցեց, կարծես թե, երկար է նստելու»,- ասաց Շիրինյանը։

Քաղաքագետի խոսքով՝ նրանց այս հաղթանակից հետո պետք է շատ ուշադիր լինել այդ գործող քննությանը, դատարանի աշխատանքին, քանի որ նրանք ամեն գնով ճնշում են գործադրելու դատարանի վրա իրենց քաղաքապետին ազատության մեջ տեսնելու համար։ «Բայց իշխանությունը վերջին ընտրություններում ժողովրդից պատվեր է ստացել գողապետությունը ոչնչացնելու համար և այդպես էլ պետք է արվի։ Դատարանները ևս պետք է այդ պատվերի շահառուն լիեն։ Իշխանությունը քրեական տարրերի նկատմամբ չպետք է զիջող լինի, և դատարանները պարտավոր են նպաստել դրան։ Եթե դա չեղավ, ուրեմն դատարանները գողապետության մասն են կազմում։ Հետևաբար ես ընդդիմությանը կհորդորեմ ժամանակից շուտ չուրախանալ ու հաղթանակ չտոնել»,-ընդգծեց քաղաքագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում