Հյուսիսային Կորեան հաստատել է սուզանավից բալիստիկ հրթիռի փորձնական արձակման մասին լուրերը, հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը:
Բալիստիկ հրթիռի արձակումը Պաշտպանության ակադեմիայի կողմից իրականացվել է հոկտեմբերի 19 -ին: Նշվում է, որ այն մեծ ներդրում է երկրի պաշտպանական տեխնոլոգիաների, ինչպես նաև ստորջրյա ռազմածովային նավատորմի մարտական հնարավորությունների զարգացման գործում։ Հրթիռը կարող է թիրախներ խոցել Կորեական թերակղզու հարավում կամ Ճապոնիայում։
Հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինը չի մասնակցել փորձարկումներին:
Ավելի վաղ Ճապոնիայի իշխանությունները դատապարտել էին հյուսիսկորեական հրթիռների արձակումը և հայտարարել երկրի պաշտպանությունը զարգացնելու մտադրության մասին: