Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկաբնակ ադրբեջանական համայնքը բողոք-նամակ է հղել ամերիկյան Magic Jack հեռախոսային ընկերությանը։ Վերջինս հնարավորություն է ընձեռում ինտերնետի միջոցով հեռախոսազանգեր իրականացնել աշխարհի գրեթե բոլոր երկրներ։
Ամերիկյան ընկերությունն իր տարիֆային ցանցում Լեռնային Ղարաբաղը ներկայացրել է որպես Հայաստանի մաս, ինչը հարուցել է ամերիկաբնակ ադրբեջանցիների զայրույթը։ Նրանք ամերիկյան ընկերությունից պահաջում են շուտափույթ ուղղել այդ «կոպիտ սխալը»։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում նմանատիպ պատճառներով ադրբեջանական կողմին բազմիցս զայրացրել է Google ընկերությունը՝ իր տարբեր ծառայություններով։