Առնվազն 3 մարդ է զոհվել, 7-ը՝ վիրավորվել ինդոնեզական Բալի կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ 4․8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել կղզում արևելյան մասում, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։