Կանադական Կալգարի քաղաքի կենտրոնում մաչետեով զինված տղամարդու հարձակման հետևանքով 4 մարդ է տուժել։ Չարագործը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է CBC հեռուստաալիքը։
Հարձակումը կատարվել է ուրբաթ վաղ առավոտյան, տղամարդուն ձերբակալել են ոստիկանական օպերացիայի արդյունքում՝ կինոլոգների և ավիացիայի ներգրավմամբ։
Իրավապահների տվյալներով՝ կասկածյալը հարձակվել է պատահական անցորդների վրա, հստակ շարժառիթներ չի ունեցել։ Նրա ինքնությունը պարզվում է։
4 տուժածներից 3-ը հոսպիտալացվել են, երկուսի համար պահանջվել է վիրահատական միջամտություն։










































