Պուտին-Փաշինյան հանդիպումը տեղի է ունենում թե աշխարհաքաղաքական, թե ռեգիոնալ զարգացումների պայմաններում, ինչի վկայություն է, որ Հայաստանի վարչապետի մոսկովյան այցին զուգահեռ ՌԴ մայրաքաղաքում է նաև ԱՄն պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը։ Վերջին շրջանում Հայաստանի արտաքին քաղաքականությունն ակտիվացել է։ Արտգործնախարարը մեծ թվով հանդիպումներ ունեցավ շատ երկրների արտգործնախարարների հետ, Փաշինյանը հանդիպեց Վրաստանի վարչապետի հետ, պաշտոնական այցով եղավ Լիտվայում։ Սրանք մեր կողմից նախաձեռնած պռոցեսներ են։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի և ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ: