Կիրակի Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում բազմահազարանոց ակցիա է անցկացվել՝ նվիրված կլիմայի փոփոխությունների դեմ պայքարին։ Տարբեր գնահատականներով՝ ակցիային մասնակցել է 20-70 հազար մարդ։ Այս մասին հայտնում է TASS-ը։
Ակցիայի նպատակն էր հանրության ուշադրությունը կլիմայական խնդիրների վրա հրավիրելը հոկտեմբերի 21-22-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովի և հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 12-ը Գլազգոյում կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի նախաշեմին։
Միջոցառումը կազմակերպել էր «Կլիմայի կոալիցիան», որը միավորում է ավելի քան 80 ոչ կառավարական և հասարակական կազմակերպությունների։
Ակցիան անցել է խաղաղ, առանց միջադեպերի։










































