Լոնդոնում անցած շաբաթ անկարգությունների ժամանակ ինֆորմացիոն անվտանգության մասնագետ Գրեգ Մարտինի տնից notebook էին առևանգել:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Մարտինն իր համակարգչի վրա հատուկ ծրագիր էր տեղադրել, որի օգնությամբ հետևում էր իր notebook-ին և տեղեկություն ստանում դրանով այցելած էլ.կայքերի մասին:
Մարտինն իր բլոգում տեղադրել է մի նյութ ` «Ինչու չի կարելի թալանել հաքերին» վերնագրով` ներկայացնելով, թե իր համակարգիչն առևանգողն ինչ կայքերի էր հետևում գողությունը կատարելուց հետո:
Այնուհետև Մարտինը գտել է նրան Facebook-ում, որտեղից բավականաչափ տեղեկություն է ստացել հանցագործի մասին:
Մարտինը բոլոր տվյալները հանձնել է ոստիկանությանը, որն էլ ձերբակալել է հանցագործին, ով ուրբաթ արդեն կկանգնի դատարանի առջև:








































