Այս պահին նախագահի նստավայրի մոտ հավաքված են Երաևանի տարբեր թաղամասերի կրպակատերերը։ Մասնակիցները ստորագրահավաք են սկսել, որը կից դիմումով հանձնվելու է նախագահի աշխատակազմի նամակների բաժին։
Կրպակատերերը խնդրում են դադարեցնել կրպակների ապամոնտաժումը և երկարացնել սեփականաշնորհման պայմանագրերը: Այստեղ են նաև Փափազյան փողոցի արդեն ապամոնտաժված կրպակների տերերը:
Նրանք ասում են, որ թաղապետի առաջարկած այլընտրանքային տեղը՝ Շիրվանզադե-Կոմիտաս անկյունում, հարմար չէ կրպակ տեղադրելու համար:
Ստորագրահավաքին միացել են նաև Երևանի տարբեր գետնանցումներում գրքեր և այլ ապրանքներ վաճառող մարդիկ, որոնք ևս ցանկանում են երկարացնել պայմանագրերը՝ առանց մրցույթի:
Ստորագրահավաքը շարունակվում է:









































