Երեկ գրավոր ընթացակարգով ընդունել ենք որոշում ՏԻՄ ընտրություններ նշանակելու վերաբերյալ: Կառավարության նիստի մեկնարկին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին, որի արդյունքում Հայաստանում կունենանք 79 համայնք, ներառյալ Երևանը, Գյումրին և 5 համայնքներ, որոնք բնակեցված են ազգային փոքրամասնություններով և միավորման գործընթացի մեջ չեն ընդգրկվել:









































