Friday, 10 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Եթե Արթուր Վանեցյանը պայմանավորվել է դավաճանության մասին, ինձ չի զեկուցել․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցությունից Աննա Մկրտչյանի մեղադրանքներին, թե Փաշինյանը «օպերատիվ կապով դավաճանական կապի է մեջ է եղել Ադրբեջանի ղեկավարի հետ», հիշեցրեց, որ այդ կապն ապահովել է այն ժամանակ ԱԱԾ տնօրեն, «Պատիվ ունեմ»-ի ղեկավար Արթուր Վանեցյանը: ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ Մկրտչյանը պնդեց, թե Նիկոլ Փաշինյանը օպերատիվ կապը ծառայեցրել է խոստումներ տալու, ադրբեջանական կողմի հետ գաղտնի պայմանավորվածությունների համար:

«Այս օպերատիվ կապը Ձեր խմբակցության ղեկավարն է ապահովել, գնացեք խմբակցությունով սենյակում հարցաքննեք, կտտանքների ենթարկեք, թող խոստովանի, թե ինչ է պայմանավորվել և ում հետ: Եթե պայմանավորվել է դավաճանության մասին, ինձ չի զեկուցել, որ պայմանավորվել է դավաճանության մասին, եթե Ձեզ զեկուցել է, ուրեմն դա իր անձնական նախաձեռնությունն է եղել: Եվ ուրեմն կարծում եմ` մեր ազգային անվտանգության մարմիները պետք է Ձեր խմբակցության ղեկավարով և ձեզնով զբաղվեն, տեսնեն, թե այդ ինչ դավաճանական պայմանավորվածությունների մասին եք խոսել, և դավաճանական պայմանավորվածությունների մեջ մտնող մարդու գլխավորած ցուցակի մեջ դուք ինչ գործ եք ունեցել ընդհանրապես»,-ասաց նա:

Մկրտչյանը հավելեց՝ օպերատիվ կապի մասին հայտարարել է Փաշինյանը և ոչ թե ինքը: «Դուք ասել եք, որ շփումները ոչ միայն սահմանափակում են Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, այլ դուք ունեք նաև շփումներ՝ մեր թշնամի պետության ղեկավարի հետ: Ինչ վերաբերում է դավաճանությանը ու դավադրությանը, ես կարծում եմ, որ դրանցից ավելի լավ, քան դուք որևէ մեկը պատմել չի կարող»,-ասաց նա:

Փաշինյանն արձագանքեց. «Ավելի լավ դավաճանության և դավադրության մասին որևէ մեկը, քան ես, պատմել չեն կարող: Եվ ես մեր ժողովրդին պատմել եմ դավաճանության և դավադրության մասին, և ժողովուրդն արձագանքել է, ես հույս ունեմ, որ իրավապահ մարմինները դրանցով զբաղվելու առիթ կունենան»:

Վարչապետը նշեց, որ ՀՀ իրավապահ մարմինների գործառույթն է առանց բացառության բոլորով զբաղվելը: «Եվ էլի ասում եմ՝ այդ «դավաճանական, գաղտնի կապն» ապահովել է ձեր խմբակցության ղեկավարը, գնացեք իրեն հարցրեք, այդ ինչ 5 մլրդ էին ասում, ինչ եղավ այդ 5 մլրդը, ով էր ասում, մեր իրավապահներն այդ 5 մլրդով ինչու չեն զբաղվում, կարող է ինձնից դուրս պայմանավորվածություն են ունեցել»,-ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում