Thursday, 18 06 2026
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ

Մակրոնը և Բլինկենը AUKUS-ի գործարքի շուրջ ծագած ճգնաժամից հետո առաջին անգամ հանդիպեցին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում հանդիպել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ առաջին անգամ ճգնաժամից հետո, որը ծագել է ֆրանս-ամերիկյան հարաբերություններում՝ կապված սուզանավերի համաձայնագրից Ավստրալիայի դուրս գալու իրավիճակի հետ:

Գործակալության փոխանցմամբ՝ պետդեպարտամենտի ամերիկյան ներկայացուցիչը լրագրողներին ասել է, որ հանդիպմանը կար երկու երկրների միջև «փոխհամաձայնության խորացման և ամրապնդման հնարավորություն», սակայն «դեռ շատ դժվար աշխատանք կա՝ կոնկրետ լուծումներ գտնելու համար»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բլինկենը Փարիզ կայցելի հոկտեմբերի 4-6-ը: Ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Ֆրանսիայում առաջիկա շփման նպատակը այն քայլերի սահմանումն է, որոնք կվերականգնեն վստահությունը երկրների միջև: Պետքարտուղարությունն ավելի վաղ խոստովանել էր, որ գերատեսչության ղեկավարը կարող է հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Սեպտեմբերի կեսերին Ավստրալիան Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի հետ համագործակցեց AUKUS- ի պաշտպանության և անվտանգության հարցերով և հայտարարեց ֆրանսիական Naval Group ընկերության հետ սուզանավերի համաձայնագրից դուրս գալու մասին:

56 միլիարդ եվրոյի պայմանագիրը, որը ստացել է «դարի պայմանագիր» անվանումը, նախատեսում էր «Բարաքուդա» դասի 12 գրոհային սուզանավերի արտադրություն: Ֆրանսիայի ԱԳ նախարարը համաձայնագիրը խախտելու Ավստրալիայի որոշումը համարեց «դանակով հարված թիկունքից» և «վստահության խաթարում» դաշնակիցների միջև:

AUKUS-ի գործընկերության հայտարարությունից հետո, որը քննադատության արժանացավ Փարիզի կողմից, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զրույցներ ունեցավ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ: Երկու երկրների ղեկավարները պայմանավորվեցին խորհրդակցություններ սկսել վստահության համար պայմաններ ստեղծելու նպատակով, իսկ հոկտեմբերի վերջին հանդիպել Եվրոպայում:

Անցյալ շաբաթ Վաշինգտոնից հետ կանչված Ֆրանսիայի դեսպանը վերադարձավ ԱՄՆ մայրաքաղաք, որտեղ նրանց հետ հանդիպեց Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, այնուհետև՝ Բլինկենը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում