Facebook-ի աշխատակիցները չեն կարողանում մտնել ընկերության շենք, որպեսզի գնահատեն սոցցանցում տեղի ունեցածը, հայտնել է New York Times-ի թղթակից Շիրա Ֆրենկելը:
FB-ի աշխատողի խոսքերով՝ այս առավոտյան հնարավոր չի եղել շենք մտնել խափանման մասշտաբները գնահատելու համար, քանի որ նրանց անցաթղթերը կողպեքները չեն բացել, Twitter-ում հայտնել է Ֆրենկելը:
Այսօր տարբեր երկրներում Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի օգտատերերը հայտնել են ծառայությունների աշխատանքի մասշտաբային խափանումների մասին: Այնուհետև այս ֆոնին հայտնվել են Telegram-ի, Twitter-ի, Google-ի և TikTok-ի աշխատանքում առկա խնդիրների մասին հաղորդումներ: