Ղրղզստանի նախագահի թեկնածուների թիվը հասել է 66-ի:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, երկրի նախագահի թեկնածուների ցուցակում են երկրի պառլամենտի ինչպես գործող, այնպես էլ նախկին պատգամավորներ, քաղաքականության հետ կապ չունեցող անձինք, նույնիսկ մեկ տնային տնտեսուհի և գործազուրկ:
Թեկնածուների գրանցման վերջնաժամկետը լրանում է վաղը, այնպես որ թեկնածուների թիվը կարող է ավելանալ: