Monday, 06 05 2024
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թ՞ե ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս
Մեքենան բախվել է սյանը
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
13:15
Չինաստանի նախագահը Պաղեստինի պետության ստեղծման կոչ է արել
Մենք ասում ենք՝ սահմանազատմամբ վերադարձնելու ենք մեր օկուպացված տարածքները. Դո՞ւք ինչ եք ասում
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի

Պուտին-Էրդողան հանդիպման «հաշիվը»

Սոչիում այսօր տեղի է ունենալու Պուտին-Էրդողան հանդիպում, որը հերթականն է երկու երկրների նախագահների համար, սակայն տեղի է ունենում թերևս առանձնահատուկ իրավիճակում և այդ հանգամանքը շեշտել է ընդհուպ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը, որն օրեր առաջ հայտարարեց հանդիպման օրակարգի աննախադեպ ընդարձակ լինելու մասին: Թե հատկապես ինչն են կազմում աննախադեպության մանրամասները, բնականաբար հայտնի չէ, սակայն թերևս կան մի շարք նշանային իրողություններ, որոնք վկայում են երկու նախագահների բանակցության բարդ միջավայրի մասին: Իրավիճակը լարված է սիրիական Իդլիբում, որտեղ Թուրքիան հավելյալ զորք է կուտակել, իսկ Ռուսաստանն ուժգնացրել հարվածները ահաբեկչական պրոթուրքական խմբավորումների նկատմամբ: Ավելին, մեկ-երկու շաբաթ առաջ Պուտինի անսպասելի հյուրն էր Սիրիայի նախագահ Ասադը, որը Մոսկվա այցելությունից հետո նաև բավականին կտրուկ հայտարարությամբ պահանջեց Թուրքիային դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից: Իսկ հատվածը, որտեղ թուրքական զորքերն են՝ Իդլիբն է: Ըստ հետո տարածված տեղեկությունների, Ասադը պատրաստվում է ՌԴ աջակցությամբ ռազմական գործողություն սկսել Իդլիբը ամբողջապես իր վերահսկողության տակ վերցնելու համար: Ռուսաստանի հարվածների հանդեպ դժգոհություն արտահայտել էր ընդհուպ Թուրքիայի պաշտպանության նախարար Աքարը:

Մեկ այլ ուշադրության արժանի հանգամանք է այն, որ սրվել է իրադրությունը Կոսովոյի և Սերբիայի սահմանին: Իհարկե այստեղ ռուս-թուրքական ուղղակի ներգրավվածություն չկա, սակայն ուշադրության է արժանի այն, որ Կոսովո-Սերբիա սահմանի իրադրությունը սրվում է շաբաթներ առաջ Էրդողանի՝ Բալկաններ կատարած այցի ֆոնին, որտեղ նա իր հռետորաբանությամբ հերթական անգամ ի ցույց էր դրել կայսերական հավակնությունները, որոնք անկասկած չեն շրջանցում նաև Բալկանները: Իսկ այստեղ նաև ակնհայտ է այդ ռեգիոնի, մասնավորապես Սերբիայի առումով Ռուսաստանի հետաքրքրությունների պատմա-քաղաքական ասպեկտը: Միաժամանակ, Մոսկվա մեկնելուց առաջ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ ամբիոնից անդրադարձավ Ղրիմի հարցին և հայտարարեց, որ Թուրքիայի համար Ղրիմն Ուկրաինա է և Անկարան չի ճանաչի այն Ռուսաստանի մաս: Հանգամանքը, որ Էրդողանը հայտարարությունը հնչեցրել է ՄԱԿ ԳԱ ամբիոնից, վկայում է, որ դրա վրա նա կատարել է բարձր քաղաքական խաղադրույք՝ Մոսկվա այցից առաջ: Սրան զուգահեռ, ուշադրության է արժանի իհարկե նաև այն, որ Թրդողանը այցելելով ԱՄՆ, չարժանացավ Բայդենի ընդունելությանը: Նա իհարկե չէր հայտնել դրա բարձրաձայն ակնկալիք, սակայն թերևս հենց դա էր մեկնելու, այլ ոչ թե ՄԱԿ ԳԱ շրջանակում հեռավար ելույթ ունենալու պատճառը:

Բայդենի հետ Էրդողանի չհանդիպելու, կամ պարզապես Բայդենի ընդունելության չարժանանալու հանգամանքը արտացոլվեց թերևս հետդարձին՝ օդանավակայանում նրա խոստովանությունից, որ ԱՄՆ նոր նախագահի հետ հարաբերությունն այդքան էլ չի ստացվում: Իսկ այս հանգամանք էլ իր հերթին ուշադրության է արժանի այն տեղեկության ֆոնին, որ եղավ մի քանի շաբաթ առաջ, այն մասին, որ հոկտեմբերին կարող է տեղի ունենալ Բայդեն-Պուտին երկրորդ հանդիպումը: Իսկ սա Էրդողանի համար կարող է լինել մտահոգիչ, այն իմաստով, որ Մոսկվան կարող է որոշակի պայմանավորվածությունների գնալ Վաշինգտոնի հետ: Եվ այստեղ էլ գուցե թե ուշադրության է արժանի հանգամանքը, որ ԱՄՆ նկատելիորեն աշխուժացնում է ջանքը Մինսկի խմբի համանախագահության ծիրում՝ արցախյան հարցի և հայ-ադրբեջանական հակամարտության ուղղությամբ: Էրդողանն առնվազն ունի թերևս կասկած, որ դա չէր կարող և չի կարող ծավալվել առանց Ռուսաստանի հետ փոխհամաձայնության, ինչը կարող է զգալիորեն խաղից դուրս դնել Թուրքիային: Այդպիսի բարդ միջավայրում ինչպիսի ընթացք կունենա Պուտին-Էրդողան հանդիպումը Սոչիում և ինչպիսին կլինի պայմանավորվածությունների և անհամաձայնությունների հարաբերակցությունը՝ թե քանակի, թե «որակի առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում