Tuesday, 30 06 2026
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը

«Դե մի դրոշի համար ռուսների հետ կռվե՞նք». Ամարասի վրայից Արցախի դրոշը վերջնական հանվել է

Ամարաս վանական համալիրի վրայից Արցախի դրոշը վերջնականապես հանվել է: Այլևս Ամարասի վրա ոչ մի դրոշ չկա: ռուսները պհանջեցին, որ հանվի դրոշը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի ղեկավար Մաճկալաշենի համայնքապետ Լեռնիկ Ավանեսյանը:

«3-4 օր առաջ նորից եկան հանեցին ու ասացին՝ էլ ոչ մի դրոշ չբերեք, դնեք»,-ասաց նա:

Հարցին, թե բնակիչները չընդդիմացա՞ն, համայնքապետը պատասխանեց. «Դե մի դրոշի համար ռուսների հետ կռվե՞նք: Առաջ ասում էին՝ կարող եք Արցախի դրոշի փոխարեն Հայաստանի դրոշը դնել, հիմա ասում են՝ ոչ մի դրոշ չի լինելու»:

Ինչ վերաբերում է նրան, որ դա արվել է ադրբեջանցիների պահանջով, Ավանեսյանն ասաց. «Ես դա չեմ կարող ասել: Դա ենթադրություն է, ես չեմ կարող ենթադրություններով առաջնորդվել: Թե ով է իրենց ասել, ես չեմ կարող ասել: Ռուսներն իրենք գնացել, իրենց ձեռքով իջեցրել են: Դա եղել է բարձրաստիճան սպա: Իմ անձնական կարծիքով, պետք չի ռուսներին ընդդիմանալ, որովհետև մեր անվտանգությունը ապահովողն իրենք են: Մեր գյուղից ընդամենը մեկ կմ է իրենց պոստը հեռու: Դրա համար էլ իրենք իրենց ձեռքով հանել են ու մեզ ասել՝ էլ չդնեք»:

Դիտարկմանը, որ մի օր էլ կարող է ռուսներն ասեն՝ դուրս եկեք գյուղից, էլի չեն ընդդիմանալո՞ւ, Մաճկալաշենի համայնքապետն արձագանքեց. «Դա դա ուրիշ հարց է»:

Նույն խնդրի առնչությամբ Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔԴՄ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն էլ ասաց. «Հիմա ռուս խաղաղապահների միջոցով այդ հարցը որոշակի լուծում ստացել է ամեն դեպքում: Չգիտեմ, թե այս պահին մեկնաբանելը որքանով հետագայում արդյունք կտա, կամ չի տա: Դրա համար չեմ ուզում մեկնաբանել: Այս պահին իրավիճակն այնքան փխրուն է, որ ամեն հարցի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելը կարող է ավելի շատ վնաս տալ, քան հարցին լուծում տալ»:

Հարցին, թե արդյոք Արցախում ցանկացած վանական համալիրի վրայից եթե ռուսները որոշեն հանել Արցախի դրոշը, պետք է լռեք, Հարությունյանը պատասխանեց. «Ոչ, այդպես չի»: Նրա խոսքով, պայմանավորվածություն է եղել այն կողմից Ադրբեջանի դրոշը հանեն, այս կողմից Արցախի. «Բայց եկեք չմեկնաբանեմ: Եթե մեկնաբանելու լիներ, մենք հանրայնորեն դրա մասին կխոսեինք: Չեմ կարծում, որ այս պահին մեկնաբանությունը որոշակի դրական ազդեցություն է ունենալու: Եվ մեր ռուս խաղաղապահների համար, և մեր, և ընդհանուր իրավիճակից ելնելով եմ ասում: Ամեն դեպքում այնպես չէ, որ իրենք կարող են ասել՝ էս մեկն էլ հանեք, էն մեկն էլ, մենք էլ հանենք: Ուղղակի այնտեղ որոշակի հարցեր կան, որոնք երկկողմանի համատեղ լուծում են ստացել: Հանրությանը հուզող շատ հարցեր կան, որոնց վերաբերյալ կարող ենք մեկնաբանություն տալ, բայց էս մեկին՝ ոչ»:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում