Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկա բանակցություններում կքննարկեն առևտրատնտեսական գործընկերությունը, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Կովկասում: Այս մասին, ТАСС -ի փոխանցմամբ, սեպտեմբերի 28-ին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Երկու առաջնորդների հանդիպումը կկայանա սեպտեմբերի 29-ին Սոչիում:
«Նախատեսվում է քննարկել քաղաքական, առևտրային և տնտեսական ոլորտներում ռուս-թուրքական գործընկերության տարբեր ասպեկտներ: Կանցկացվի նաև միջազգային արդիական հարցերի, այդ թվում՝ Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում իրավիճակի զարգացմանը վերաբերող կարծիքների մանրակրկիտ փոխանակում»,- ասված է հայտարարության մեջ:









































