Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Հայաստանում հեռանկար ունեն միայն նրանք, ովքեր ինտեգրված են քրեական կառույցներին

Արտագաղթի, նրա պատճառների, զարգացման ծավալների և հնարավոր կասեցման մասին   «Առաջին լրատվական»-ը զրուցեց մշակութաբան Վարդան Ջալոյանի հետ:


– Պարո՛ն Ջալոյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում օրեցօր մեծ ծավալների հասնող արտագաղթը:


Արտագաղթին միշտ պետք  է նայել որակական առումով, նկատի ունեմ, օրինակ, համեմատությունը 60-ական թվականների հետ, երբ ԽՍՀՄ տարբեր քաղաքներից Հայաստան էին գալիս բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մարդիկ, որոնք էլ ստեղծեցին այն արդյունաբերությունը, որը ունեցանք: Մենք կարող ենք ասել, որ այդ թվականները հենց այդ առումով էին լավը: Նախ՝ պետք է ասել, որ գոյություն ունի մեծ տարբերություն 60-ականների և 21-րդ դարի Հայաստանի միջև: Հիմնական տարբերությունը հասարակական համերաշխությունն է, որն էլ ստեղծում է բոլորի համար հնարավորություններ,  իսկ հակառակ դեպքում յուրաքանչյուր քաղաքացի իր գլխի ճարը տեսնում է տարբեր ձևերով` մեկը կլանի անդամ է դառնում, մյուսը արտագաղթում է:


Եթե ուզում ենք հասկանալ արտագաղթի քաղաքականությունը, հարկավոր է վերլուծել, թե ինչու է այսօր Հայաստանը հանդիսանում անհեռանկար երկիր: Բոլորը նշում են, որ Հայաստանը հեռանկար չունեցող երկիր է, իսկ ի՞նչ է հեռանկարը:


Անհեռանկար է, օրինակ, այն առումով, որ արվեստագետը կարիերայի հարցում հեռանկար չի տեսնում, գրողները գտնում են, որ Հայաստանում գրականությունը հեռանկար չունի, ու այսպես մենք կարող ենք անցնել բոլոր ճյուղերով: Գնում են մարդիկ և գտնում իրենց տեղը, հաջողում են հաստատվել իրենց ոլորտներում: Անգամ շարքային քաղաքացին, շինարար բանվորը, որը կարողանում է  որակ ապահովել, անգամ նրա համար այստեղ հեռանկար չկա, հետևաբար նա կաշխատի օտարերկրյա համապատասխան երկրում:


Հարց է` ինչպե՞ս եղավ, որ  60-ականներին Հայաստանը հանդիսանում էր  հեռանկար ունեցող երկիր, իսկ այսօր` ոչ, և ի՞նչն է Հայաստանը դարձնում անհեռանկար: Գնալով դեպի 60-ականներ և համեմատելով` ես գտնում եմ, որ միայն ճիշտ քաղաքականության դեպքում ՀՀ քաղաքացին ձեռք կբերի իր համար հեռանկար:


– Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է անեն մարդիկ, մնան՝ իրենց գոյությո՞ւնը քարշ տան, թե՞ գնան՝ համեմատաբար արժանապատիվ կյանքով ապրեն:


– Հարցը ենթատեքստ է պարունակում, իսկ ովքե՞ր ունեն այստեղ հեռանկար: Իմ հեռանկարը միշտ կախված է իմ կողքին  գտնվող ՀՀ քաղաքացու պահվածքից, ուզում եմ ասել, որ հեռանկարը, որը փակվել է, քաղաքականության արդյունք է:


Նշանակում է` ինչ-որ մեկը փակել է այդ հեռանկարը,  որ մարդը հեռանում է: Իսկ ովքե՞ր այսօր ունեն հեռանկար ՀՀ-ում:  Հեռանկար ունեն միայն այն մարդիկ, ովքեր ինտեգրված են Հայաստանի մի քանի կլաններին, ովքեր ինտեգրված են քրեական կառույցներին, ովքեր ազգական կամ մերձավոր են նախագահին կամ որևէ բարձր պաշտոնյայի, հետևաբար այդ մարդիկ հեռանկարներ ունեն, և դա բերում է նրան, որ նրանք այդքան ամուր կառչել են իշխանությանը: Արտագաղթի հիմնական բանաձևը «ամեն մեկը իր գլխի ճարը թող տեսնի» բանաձևն է: Բայց «իր գլխի ճարը տեսնել» բանաձևն արդեն ապացուցում է, որ հասարակություն-սոցիում հարաբերությունը գոյություն չունի, մինչդեռ յուրաքանչյուր պրոգրեսիստական գաղափարախոսությունը  հիմնվում է համերաշխության սկզբունքի վրա:


– Կարո՞ղ ենք ասել, որ այսօր արտագաղթը դարձել է փրկության միջոց և նպաստում է մարդկանց հնարավոր գոյատևմանը՝ թեկուզ արտերկրում:


Արտագաղթը որպես փրկության միջոց կարող է դիտվել անհատական առումով, եթե մարդը ինչոր ունակություններ ունի, բայց չի գնահատվում ըստ արժանվույն ու հեռանում է: Իհարկե, անհատների որոշ քանակության համար դա կարող է փրկություն լինել, սակայն լայն զանգվածների համար արտագաղթը ոչ թե փրկություն է, այլ` կործանում: Մենք տեսնում ենք միայն նրանց, ովքեր ԱՄՆում կամ Ռուսաստանում հաջողություններ են ունեցել, բայց չմոռանանք, թե քանի ընտանիք է քայքայել արտագաղթը:


– Պարո՛ն Ջալոյան, ի՞նչ պետք է անել՝ արտագաղթը կասեցնելու և ներգաղթը խթանելու համար:


– Պետք է փոխել գաղափարախոսությունը, դարձնել այն պրոգրեսիմիստական, ինչպես 60-ականներին էր, ստեղծել համերաշխություն ու գտնել նոր բանալի:  Այդ դեպքում մարդը ձեռք կբերի որոշակի հեռանկար, որովհետև պրոգրեսիմիզմը իրենից ներկայացնում է ապագայի որոշակի գաղութացում: Այսինքն`եթե ապագայի համար հույսեր չկան, հեռանկարներ չկան, ամեն մեկը իր գլխի ճարը պիտի տեսնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում