Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Մեծ տղան չի խոսում հայրիկի մասին, փոքրն էլ՝ երազում է տեսնում․ Բժիշկ Վահրամ Կարապետյանը կյանքեր է փրկել և զոհվել

Անցած տարվա  սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի արյունալի 44-օրյա պատերազմը խլեց հազարավոր հայորդիերի և խաղաղ բնակիչների կյանք, խեղեց բազմաթիվ մարդկային կյանքեր, աղետալի ազդեցություն ունեցավ Հայաստանի  ճակատագրի վրա։ Հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերած բժիշկներից մեկը Վահրամ Կարապետյանն էր, ով մինչև վերջ անձնուրաց փորձել է մի քանի ավել  երիտասարդի կյանք փրկել՝ցավոք,իր կյանքի գնով՝ միայննակ, ու անմխիթար կարոտով թողնելով կնոջը,երկու երեխաներին և մերձավորերին։ Վահրամ Կարապետյանը  զոհվել է պատերազմի ավարտից օրեր առաջ 2020 թվականի նոյեմբերի 4-ին Քարինտակում՝դառնալով մեր հայրենիքի հավերժության, լույսի, տենչերի անբաժանելի մասնիկը։ Վահրամի մասին մեզ հետ կիսվել է այրին՝ Մարինան։

 

«Հիմա,որ ապրում եմ առանց իրեն, աշխատում եմ անել այն, ինչ ինքը կցանկանա: Ինձ մեկ-մեկ թվում է՝ նրա կամքը, իղձերը կատարելու համար եմ  ապրում: Վահրամի մասին  չեմ կարողանում դեռ խոսել, չեմ էլ  թողնում, որ ինձ մոտ խոսեն,որովհետև չեմ կարող ուրիշների ներկայությամբ արցունքներիս ազատություն տալ կամ զսպեմ ինձ,իմ մեջ պահեմ  այդ հույզերը։« Ինձ ասել էր,որ իր համար առաջին տեղում ընտանիքն է,հետո մնացածը,բայց․․ »,- մի տեսակ նեղացած ասաց  տիկին Մարինան ու չշարունակեց,լռեց բայց-ից հետո։ավելի ուշ հիշեց,որ  Վահրամը Շուշիում չի անսացել վարորդի հորդորին և իջել է վտանգավոր  թշնամու թիրախում գտնվող վայր,որ օգնի,հասցնի փրկել  վիրավոր զինվորներին։ Իր կյանքը չի խնայել,ինչպես իր զավակի համար չէր խնայի,նրա համար պատերազմը նույնացրեց ընտանիքն ու հայրենիքը,դրա համար մինչև վերջ մնաց,պայքարեց։ Նա  լուռ,զուսպ էր սիրում իր երկիրը,ինչպես որ իր՝Կարապետյան  ընտանիքի յուրաքանչյուր անդամ․Եղբայրն էլ էր գնացել պատերազմ առաջին իսկ օրից,վիրավորվել էր,Վահրամը գնաց՝ Սիսյանից բերելու նրան։Մտածում էի՝Վահրամը հաշվի կառնի եղբոր վիճակը,երկու ընտանիքի համար ստեղծված դժվարությունները,մի բան կանի ու չի գնա,բայց գնաց։ Նրա գնալուց ասացի՝ չի լինի մի բա անես,չգնաս,պատասխանեց․«Պատկերացնում ես,որ բոլորն այդպես մտածեին,մեր երկրի հետ ինչ կլիներ»։ Տիկին Մարինան պատմեց,որ հեռախոսով միշտ իրեն հանգստացրել է,հավատացրել,որ ամեն ինչ լավ է,«այնքան լավ,  որ շարունակ կրկնում էր․«Բունկերում նստած լուրեր է նայում»։

«Ասում էր՝պատերազմը վերջանա, քեզ բերելու եմ Շուշի, տեսնես՝ ինչ հրաշք վայր է։ Ես էլ միամտաբար հավատում էի կամ ուզում էի հավատալ, որ իր մոտ ամեն ինչ լավ է։ Վերջին անգամ տեղեկություն եմ ստացել Նոյեմբերի 3-ին։ Հեռախոսով այդ օրը գրել էր․«Տղերքիս պինդ կպահես»: Ես այդ ժամանակ հասկացա՝ ինչ լուրջ վտանգի մեջ է, և ընկա խուճապի մեջ։ Չարաբաստիկ դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում՝ Քարինտակում,որտեղ  թեժ մարտեր են ընթացել ամբողջ գիշեր և Վահրամը շտապօգնության մեքենայով  առանց դադարի վիրավորների է  դուրս բերել շատ վտանգավոր տեղերից։ Վարորդն ասել է, որ չիջնեն այդ վտանգավոր վայրերը, բայց Վահանը  չէր նստի-սպասի․․․Զոհվելուց հետո միայն 40 օր անց հաստատվեց ԴՆԹ-ն։ Ցավալին այն է, որ 15 տարի ապրելով միասին՝ համարյա չունեմ վատ հիշոություններ․չնայած բռնկվող էր, բայց  միայն լավ վեաբերմունք եմ տեսել․չկան վատ հիշողություններ,-հիացմունքով հիշեց Մարինան,հետո հուզմունքով ավելացրեց։-Երանի մի օր վատ բառ ասած լիներ: Մեր միակ վեճի առարկան նրա արագ վարելն էր։ Ես վախենում էի նրա արագ վարելուց: Շատ էր սիրում արագություն»։ «Շատ շուտ էր բռնկվում, բայց շատ շուտ էլ հանգստանում էր։ Շատ խղճով էր, շատ հասնող էր,մեծ սրտով, կամեցող:Ծերերին ու երեխաներին  էր շատ սիրում,խնամքով վերաբերվում։ Վահրամի մեջ  ամենաշատն այս գծերն եմ գնահատել միշտ՝ մեր ծանոթության սկզբից ի վեր։ Նա այնքան խղճից թույլ էր, զգայուն էր հատկապես երեխաների հանդեպ, որ զարմանում էի՝ինչպես է ատամնաբուժ դարձել։Հիշում եմ մի անգամ մեծ տղայիս ատամնաբուժարան  էինք տարել,ձեռքերն ու ոտքերը բռնեցին,որ հեռացում անեն,տեսնեմ Վահանին գնացել է մի կողմ,որ չտեսնի,բայց սիրտը չէր դիմացել, թուլացել էր,բուժքույրն  արդեն վալերյանկա էր տալիս։ Որպես հայր էլ՝ նա շատ ուշադիր,սրտացավ է եղել։ Միշտ տղաներին ասում էր․«Չեմ կարող արտահայտությունը չլսեմ կյանքում։ Եթե  մարդը  կյանքում իսկապես ուզում է մի բանի հասնել,կհասնի»։ Ցանկանում էր,որ տղաները  լավ մարդ,պարզապես մարդ լինեին,ձգտող,պայքարող լինեին,հայրենիքին  պիտանի մարդիկ։

Նրան շատ էր տխրեցնում անտարբերությունը,սառնությունը,չկամությունը մարդկային հարաբերություններում։ Ազնիվ էր և ուղղախոս․մարդկանց երեսին ասում էր այն,ինչ մտածում էր։ Ես նախանձում էի իրեն այդ առումով։ Այնքան նպատակներ,ցանկություններ ուներ։ Ուզում էր ամբողջ Հայաստանով շրջեինք,մանրամասն ճանաչեինք․ ամեն քար ու թուփ հետաքրքիր էր իր համար։

Ըստ Մարինայի՝ դա Վահրամին փոխանցվել էր գենետիկորեն. նրա եղբայր հուշարձանագետ Սամվել Կարապետյանն էլ ինչ-որ չափով ունեցել է  ազդեցություն նրա մտածելակերպի վրա:

Հիշեցնենք ,որ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը մեր բացառիկ մտավորականներից մեկն է՝ հայտնի  Հայաստանի ամեն հուշարձանի,դրանց պահպանության,հայրենիքի հանդեպ իր  անչափ նվիրումով,հոգատարությամբ՝ նույնիսկ իր առողջության հաշվին: Նա կատարել է չափազանց մեծ ու արժեքավոր ուսումնասիրութուններ:

Մարինան հիշեց, որ Վահրամը ցանկանում էր՝  երկու տուն ունենար, որ եղբայրներից ոչ մեկը իր պես  չունենա տան խնդիր։ Զինծառայողական ապահովագրական հիմնադրամի 10 մլն գումարով և Ամերիկական բժշկական «Meduni» բարեգործական հիմնադրամի օգնությամբ չգիտեմ՝դժբախտաբար թե բարեբախտաբար՝  արդեն տուն ենք ձեռք բերել,  բայց ինչիս է պետք, եթե նա չկա.երանի կտայի  նորից վարձով ապրեինք…Չգիտեմ՝ կանխազգում էր ինչ-որ բան թե ուղղակի, վերջերս  խոսքի մեջ հաճախ էր ասում.«Որ մեռնեմ,ինչ ես անելու», «Կմեռնեմ, ջանիդ դարդ կլինի»:Ես էլ ջղայնացած ասում էի՝«Կատակով անգամ նման բան չասես»:Ես պահի տակ սարսափում էի, բայց հիմա արի ու տես՝ապրում եմ: Շատ հաճախ իմ կամքին հակառակվում եմ տվյալ բանը իր սրտով  անելու համար:Մեզ որպես զույգ ճանաչողները գիտեն՝մենք ինչպիսի ընտանիք,ինչպիսի՝զույգ ենք եղել,ու բոլորը զարմանում են,թե ես ինչպես եմ ինձ դրսևորում.թեկուզ իմ առողջության հաշվին,իմ սրտին հակառակ՝բայց ես ամեն ինչ անում եմ,որ առաջին հերթին տղաներս,հետո՝ինձ շրջապատող,ճանաչող մարդիկ ինձ չտեսնեն խեղճացած,թևաթափ,անընդհատ արցունքի մեջ: Ես անում եմ անհնարինը,ինձնից վեր ուժ եմ ներդնում,երևի Վահանն է տալիս այդ ուժը վերևից: Ես հիմա իր մեքենան եմ վարում,ու միայն այդ ժամանակ եմ ինձ լավ զգում ամբողջ օրվա մեջ.այնպիսի տպավորություն է,որ կողքիս նստած է: Մի գուցե դա  ներշնչանքի, երևակայության արդյունք է,միևնույնէ՝ դա ավելի շատ իրական է,քան կյանքի շատ ապրած պահեր,և ես այդ պահերին լավ,մի տեսակ հանգիստ եմ զգում,ոչ միայնակ: Պատերազմի աղետից հետո մի բան եմ ցանկանում, որ հանկարծ պետականություն չկորցնենք, անհայրենիք չմնանք: Անարժան ենք նրանց զոհաբերությանը,բայց կուզենամ արժանի դառնանք: Մարդիկ մեղավոր չեն,որ մեզ հետ այսպիսի ողբերգություն է տեղի ունեցել, չեմ չարանում կամ սպասում ինչ-որ բանի, բայց գոնե ապրող,բանկան մարդիկ հասկանալով ապրեն էս կյանքը:Հիմա իմ ողջ ուշադրությունը տղաներիս կողմն է,նրանց հասած հոգեբանական հարվածը մեղմացնելու հաղթահարելու ուղղությամբ: Փոքր տղայիս համար եմ շատ անհանգստացած. շատ մղձավանջային երազներ է տեսնում, արթնանում լաց է լինում: Վահրամի մահվան օրը տեսել էր՝ոնց է այրվում նրա բարձը, ոտքը չկար, անընդհատ հիշում, խոսում է Վահրամի մասին, հաճախ է նրան երազում  տեսնում, շատ  զգայուն է: Մեծ տղաս հակառակն  է. չի խոսում հայրիկի մասին,խուսափում է մասնակցել արարողություններին,նույնիսկ գերեզմանին  չի մոտենում,մի տեսակ փակվել է. երևի հասունացման անցումային բարդ շրջանից է, հուսամ՝ կանցնի: Համենայնդեպս, ես ամեն ինչ անում եմ,որ հեշտ հաղթահարեն այս անդառնալի մեծ կորստի ցավը:Հիմա իմ ամբողջ սերը,ուշադրոությունը երեխաներինս է:Վահրամի ընկերը, երբ զանգում է ինձ, չի հարցնում «ինչպես եմ», այլ ասում է՝«Բարև, ուժե´ղ մարդ»:

Վահրամի գործընկեր,ն րա աշխատկիցն էլ, միանալով զրույցին, առանձնակի հուզմունքով, հիացմունքով պատմեց.«Չեմ հավատում դեռ նրա չգոյությանը,նրա  լուսավոր,մեծահոգի ժպիտը դեռ ուղեկցում է ինձ և կուղեկցի միշտ,նրա մեղմությունը,բարեկրթությունը ինձ համար անհասանելի օրինակ են,անկախ ինձանից՝ինքս ձգտում եմ այնպես խոսել մարդկանց հետ,ինչպես ինքն էր խոսում,վերաբերվում։ Նրա պես բանիմաց,բարեխիղճ միաժամանակ՝ սրտացավ,հոգատար, նրբանկատ ատամնաբույժ մատների վրա կարելի է հաշվել։ Չգիտեմ՝ էլ ոչ ոք իր նման չի անի այնպես,որ ժպտաս հենց այնպես,առանց առիթի, էլ ոչ ոք նրա նման կատակներով,դրական խոսքերով չի լցնի ժամերդ, չի թեթևացնի լարված իրավիճակները: Ինչքան էլ բաներ կային,որ շուտ նյարդայնացնում էին նրան, բայց ընդհանրապես փորձում էր ամեն հարցի ըմբռնումով  մոտենալ»։ Հիշում եմ լավ,որ կարիքավոր,տարիքով մարդկանց հատուկ էր վերաբերվում.  մատչելի էր բուժում կամ սարքում  ատամները,հարմարվում էր նրանց հնարավորություններին։

Այն դեպքերից է, որ  «Ինչպե՞ս եք» հարցը ծանրանում է գլխիդ մեջ, լեզվիդ,ավելորդություն է թվում, բայց պիտի հարցնես,փոխարինող  հարմար բառ չես գտնի։ Մարինան, այդ դժվարությունը զգալով,ասաց, որ իրեն այդ  հարցի փոխարեն մերձավորները միանգամից ասում են՝ «ուժեղ մարդ»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում