Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հայաստանի բովանդակային «մեկուսացման» ճեղքման հրամայականը

Սեպտեմբերի 27-ին, և թերևս գալիք 44 օրերին հայ ժողովուրդը մեծ հուզականությամբ և ցավով վերապրում է Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմի այն օրերը, որոնք հանգեցրին մեզ մարդկային ու տարածքային ծանր, ցավագին կորստի: Այդ օրերին միախառնվել էին հույսն ու տագնապը, հաղթելու վճռականությունն ու հաղթանակին ամեն ինչով աջակցելու հաստատակամությունը, միաժամանակ նաև տագնապը, ցավը, անորշությունը, հետո արդեն կորստի կսկիծը, հարցերը, կասկածները և այլն: Պատերազմը, որ սանձազերծեցին մեր դեմ, վերլուծվելու է դեռ տարիներ շարունակ, և թերևս տարիներ շարունակ էլ ուսումնասիրվելու են դրա հանգամանքները, դետալ առ դետալ, որպեսզի մենք կարողանանք հասկանալ մեր հետ կատարվածը: Միաժամանակ սակայն, մենք չունենք ժամանակ մեր հետ կատարվելիքը, մեզ սպասելիքը հասկանալու, մեր անելիքը հասկանալու համար:

Անշուշտ, պատերազմը վերլուծելն ու առավելագույնս ամբողջական հասկանալը շատ կարևոր է մեր գալիքը պատկերացնելու, գնահատելու, կանխատեսելու, հասկանալու, ըստ այդմ դրան պատրաստվելու համար: Բայց, իրադարձությունները աշխարհում փոխվում, զարգանում են շատ արագ, ծավալվում են դինամիկ, և թերևս անհամաչափ են լինելու պատերազմը վերլուծելու և աշխարհում ծավալվողի արագությունները: Մենք չունենք ժամանակ, որպեսզի մեր անելիքը կառուցենք միայն պատերազմի վերլուծության վրա: Մենք չունենք տարիներ և չունենք անգամ ամիսներ: Հետևաբար, այդ խնդիրները պետք է լուծել զուգահեռ՝ մի կողմից առավելագույնս փորձել ամբողջացնել պատերազմի ռազմա-քաղաքական, հոգեբանական, մտածողական պատկերը, մյուս կողմից առավելագույնս արագ փորձել ամբողջանալ ընթացիկ զարգացումներին և հեռանկարներին արձագանքելու մեր կարողությամբ: Անհրաժեշտ է արձանագրել մի կարևոր բան, որ Հայաստանի շուրջ անկայուն, տագնապալի, անորոշ իրադրությունը ամենևին Հայաստանի քաղաքական իրողությունների հետևանք չէ, այլ աշխարհակարգային վերափոխումների, փլուզված հին աշխարհակարգի և նորի ձևավորման բարդ ու դաժան պայքարի, ըստ էության հիբրիդային երրորդ համաշխարհային պատերազմի հետևանք:

Հայաստանի ներքին քաղաքական իրողություններից կախված է ոչ թե արտաքին միջավայրը, այլ դրա հանդեպ մեր դիմադրունակությունը, այդ միջավայրից բխող ռիսկերի կառավարումը: Այլ կերպ ասած, մեր շուրջ հանգիստ չի լինելու դեռ երկար ժամանակ, անկախ Հայաստանի ներսում քաղաքական ստատուս-քվոյից: Իսկ ահա այն, թե ինչքան են կառավարելի լինելու ռիսկերը, որ բխում են այդ հարափոփոխ ու անկայուն միջավայրից, կախված է արդեն Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոյից: Բայց, երևի թե նույնիսկ ոչ այնքան ստատուս-քվոյից, որքան Հայաստանի ներսում քաղաքական բովանդակությունից: Սա է առանցքայինը, թե ինչպիսի քաղաքական բովանդակություն է Հայաստանում: Եվ սա է թերևս ամենատագնապալին, որ այդ բովանդակությունը չափազանց պարզունակ է, կիսված այսպես ասած Ռուսաստան-Արևմուտք «դիլեմայով», երբ մի շերտ Հայաստանի ապագան ու փրկությունը տեսնում է Ռուսաստանի հետ, մեկ այլ շերտ՝ Արևմուտքի: Սա բովանդակություն չէ, այդ երկու գործոնները հավասարապես դատարկում են հայաստանյան քաղաքական պաշարները, որովհետև աշխատանքի փոխարեն, քննարկման անուղղակի առարկա դառնում է «երկրպագությունն» ու «ճաշակը»: Այն դեպքում, երբ Հայաստանին անհրաժեշտ է փոխլրացնող բովանդակություն թե Ռուսաստանի, թե Արևմուտքի, և թե մի շարք այլ խաղացողների, անգամ Թուրքիայի ուղղությամբ աշխատանքի բովանդակային հիմքի մշակում: Այդ հիմքի դատարկությունն է եղել նաև տարիների ընթացքում խորացած պատճառ, որ Հայաստանը հայտնվել է ըստ էության քաղաքական «մեկուսացման» մեջ, և ըստ էության շարունակում է նույն տրամաբանությամբ պահվել այդ «մեկուսացման» մեջ: Այդպիսով, մեր պետական-հանրային-ազգային ռազմավարական խնդիրներից է ճեղքել այդ «մեկուսացումը» և ձևավորել Հայաստանի քաղաքական բովանդակությունը, որը կլինի հիբրիդային երրորդ համաշխարհային պատերազմի առանցքային դերակատարների և մոդերատորների հետ քաղաքական աշխատանքի հիմք, այդպիսով ձգտելով նվազեցնել ռազմական բաղադրիչի վրա ընկնող ծանրաբեռնվածությունը: Հատկապես այժմ, երբ այդ բաղադրիչը զգալիորեն երերված է և թեկուզ հարաբերական, բայց առավելագույնս կայուն շրջան է պահանջում լիարժեք վերականգնվելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում