Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Ապամոնտաժված կրպակների տերերին առաջարկում են կրպակները տեղադրել անմարդաբնակ վայրերում

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանը շաբաթ օրը հանդիպել է Փափազյան փողոցում տեղակայված կրպակների տերերի հետ, որից հետո քաղաքապետարանը ևս մեկ անգամ հաստատել է, որ շրջանի ղեկավարը, կրպակատերերին ներկայացնելով խնդրի առնչությամբ քաղաքապետարանի մոտեցումներն ու դիրքորոշումը՝ մեկ անգամ ևս ընդգծել է , որ ապամոնտաժման են ենթարկվում միայն կենտրոնական փողոցներում տեղակայված, պայմանագրային ժամկետներն ավարտված և ապօրինի գործող կամ լքյալ կրպակները։

Ընդ որում՝ շեշտվել է, որ անկախ կրպակների կարգավիճակից, բոլորին այլընտրանք է առաջարկվում։ Մասնավորապես, առաջարկվում է վարչական շրջանի մեկ այլ հատվածում ստեղծել պահանջվող չափորոշիչներին համապատասխանող կրպակաշար և, համապատասխան փաստաթղթերի օրինական ձևակերպումից հետո, ստանալով Երևանի քաղաքապետի որոշումը, շարունակել առևտրային գործունեությունն արդեն թույլատրված, քաղաքակիրթ պայմաններում և օրինական դաշտում։

Այսօր «Առաջին լրատվական» զրուցեց Փափազյան փողոցի կրպակատերերից Աննա Կիրակոսյանի հետ՝ հասկանալու համար, թե կրպակատերերին անհանգստացնող խնդիրները դրական լուծում ստանո՞ւմ են, թե՞ ոչ: Նրա խոսքերով՝ վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանն առաջարկել է, որ կրպակները կրպակատերերն իրենց ուժերով տեղադրեն, բայց այս պահին ապամոնտաժված կրպակների տերերը դրա հնարավորությունը չունեն: Բացի այդ, կրպակատերերի փոխանցմամբ՝ այնպիսի տարածքներ են առաջարկվում, որտեղ բնակչություն չկա, հետևաբար չի կարող առևտուր իրականցվել: Մի հատվածում հիմնարկ-ձեռնարկություններ են, իսկ մյուսն անմարդաբնակ է: Ավելին՝ կրպակների տեղափոխման ամբողջ ծախսը թողնվում է կրպակատերերի վրա: Առևտրականներին առաջարկել են, որ վարչական շրջանը կառուցի և կրպակները վարձակալությամբ հատկացնի իրենց, բայց առևտրականների խոսքերով, իրենց այդ տարբերակն էլ ձեռք չի տալիս:

Ինչ վերաբերում է ապամոնտաժման ենթարկված կրպակների տերերին փոխհատուցում տալուն, առևտրականները նշեցին, որ իրենց մինչ օրս փոխհատուցում չի տրամադրվել, միայն տեղերն են առաջարկել, որոնք հարմար չեն. «Պարզապես նշեցին, որ եթե հնարավորություն չունենք, իրենք կօգնեն, որ վերանորոգենք կրպակը, սակայն գումարը հետագայում պետք է վերադարձնենք իրենց»:

Նաև տեղեկացանք, որ ներկա պահին Փափազյան փողոցում կրպակների ապամոնտաժումը դադարեցվել է: Աննային Փափազյան փողոցում ընդամենը 3 կրպակ է մնացել, և քանի որ այդ կրպակների վարձակալության ժամկետը դեռ չի ավարտվել, նրան չեն անհանգստացնում:

Շաբաթ օրը նորից պետք է հանդիպեն վարչական բաժնի պետի տեղակալի հետ: Հանդիպման ընթացքում քննարկման են դրվելու երկու կողմերի առաջարկած տարբերակները և փորձելու են ընդհանուր հայտարարի գալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում