Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նման պետությունները չկարողացան այնպես անել, որ հայ-թուրքական հարաբերություններ հաստատվեն․ ի՞նչ կանի Վրաստանը

Տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկան և առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ձևաչափում։ Այս մասին գրել էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստանի Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած շնորհավորական ուղերձում։

Ղարիբաշվիլին պատրաստակամություն է հայտնում «այս փոխշահավետ համագործակցության ավելի ամրապնդման համար»։

«Ուրախ եմ, որ Ձեզ Վրաստանում հյուրընկալելու հնարավորություն ունեցա։ Համոզված եմ՝ մեր երկրների համար նշանակալից հարցերի քննարկման համար դարձյալ շատ հնարավորություններ կունենանք», – Հայաստանի վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում։

«Հայ ժողովուրդը երկար և բազմաթիվ մարտահրավերներով լի ուղի է անցել հաջողակ և անկախ պետության կառուցման համար։ Չնայած բազում դժվարություններին՝ հավատում եմ, որ հայ ժողովուրդն ապագայում ևս հաջողությամբ կշարունակի անկախ, ժողովրդավարական և հզոր պետության կառուցումը», – իր ուղերձում գրել է Վրաստանի ղեկավարը։

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ պաշտոնական հայտարարություններից կարող ենք եզրակացնել, որ  տարածաշրջանում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ  Հայաստանի համար կարևորվում է Վրաստանի դերը, իսկ Վրաստանի համար՝ Հայաստանի դերը․ «Մեզ հնարավորություն է տրվում այս իրավիճակում հարաբերություններն ավելի ամրացնել։ Տարածաշրջանային զարգացումների պրոցեսում նաև  նկատելի է, որ Թբիլիսին ևս ցանկանում է իր մասնակցությունն ունենալ։ Խոսքը  վերաբերում է ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Վրաստանը շատ ակտիվորեն նաև համագործակցում է Չինաստանի հետ ու փորձում է դիվերսիֆիկացնել իր առևտուրը ասիական երկրների հետ։ Ինչու ոչ՝ կարևոր է նաև այն, որ Վրաստանը կարևորում է, որ տնտեսությունը ստանա ներդրումներ։ Չնայած այսօր կան խնդիրներ՝ թե՛ դինամիկան է անկում ապրում, թե՛ նաև որոշ նախագծերի հետ կապված կան խնդիրներ։ Խոսքը վերաբերում է նրան, որ թուրքական ընկերությունը խզեց Նամախվանի ՀԷԿ-ի հետ կապված պայմանավորվածությունը։ Այս ամենը ևս դժվարացնում է Վրաստան ներդրումների հոսք ապահովելը, քանի որ  ներդրողները որոշ ռիսկեր են տեսնում։ Բայց այս ֆոնի վրա շատ կարևոր է, որ տարածաշրջանային միջավայրը անվտանգ ու կանխատեսելի լինի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մելիքյանի՝  Վրաստանի համար կարևոր է տարածաշրջանում խաղաղության  ու կայունության ապահովումը․«Դրա համար էլ այն ամենը, ինչ հնչում է Հայաստանից՝ Վրաստանի իշխանությունների սրտով է։ Այս ամենով ցույց է տրվում, որ երկկողմ օրակարգում կարող են նոր նախաձեռնություններ ավելանալ»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը տեսնում է որոշակի խոչընդոտներ․«Այդ խոչընդոտները երկու ռազմավարական գործընկերներն են։ Ադրբեջանը՝ փակելով Գորիս-Կապան ճանապարհը և այնտեղ խնդիրներ ստեղծելով միջանցքի ձևավորման գործում լուրջ խոչընդոտ է հանդիսանում։ Չնայած Երևանից եղան մեսիջներ, որ պատրաստ ենք հարաբերություններ հաստատել, մենք պնդում ենք, որ դա պետք է լինի առանց նախապայմանների։ Բայց Էրդողանն իր վերջին հայտարարության մեջ նախապայմաններով է  խոսում ու ցույց տալիս, որ Թուրքիան պատրաստ չէ հանելու Ադրբեջանի գործոնը հայ-թուրքական հարաբերություններից։ Մենք չենք մտածում, որ Ադրբեջանն այնքան ուժեղ է, որ կարող է Թուրքիայում ինչ-որ հարցեր բարձրացնել։ Թուրքիան որպես պատրվակ օգտագործում է Ադրբեջանի գործոնը, որ մեր հարաբերություններում պրոգրես չլինի։ Ադրբեջանն էլ փորձում է իրավիճակից մաքսիմալը քաղել։ Չնայած նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշվում է ապաշրջափակման մասին, մենք այսօր տեսնում ենք, որ շրջափակումն ավելի է խորանում»։

Ջոնի Մելիքյանի խոսքերով՝ եթե մենք  ունեինք երկու փակ սահման, այսօր հարցականի տակ է դրվում նաև երրորդը․ «Խոսքը Իրանի ուղղության մասին է։ Այդ ամենը պահանջում է թե՛ դիվանագիտական և թե՛ այլ ոլորտներում ակտիվ աշխատանք, որպեսզի մենք մինիմալիզացնենք ռիսկերը։ Այսօր  նաև միջազգային ճնշում է  գործադրվում Ադրբեջանի նկատմամբ։ Տեսանք, որ Կոնգրեսում են տարբեր նախագծեր առաջ քաշվել։ Ադրբեջանն է, որ  խաղաղ տարածաշրջանի խոչընդոտ է հանդիսանում ու դա պետք է հստակ ֆիքսել»։

Խոսելով հայ-թուրքական հարաբերություններում Վրաստանի հնարավոր դերակատարության մասին, մեր զրուցակիցն ասաց, որ Թբիլիսին կարող է որոշակի մեսիջներ փոխանցել․«Որպես երկիր, որը շահագրգռված է , որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն ու որևէ խնդիր չլինի՝ կարող է ինչ-որ դերակատարություն ունենալ։ Բայց իր հնարավորությունները սահմանափակ են։ Պարզապես եղել են մեսիջներ, որոնք փոխանակվել են, բայց փաստ է, որ այսօր կապ չկա։ Չեմ կարծում, թե Վրաստանը դիվանագիտական մակարդակի մասնակցություն կունենա։ Այն ժամանակ ԱՄՆ-ի, Ռուսաստանի մասնակցությունը կար այս գործընթացին,  մեծ ջանքեր գործադրվեցին , բայց չկարողացան հասնել նրան, որ դիվանագիտական հարաբերությունները վերականգնվեն։Ուստի այսօր չեմ կարծում, թե Վրաստանը կարողանա ինչ-որ բան անել»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում