ՄԱԿ-ում արտգործնախարար Արարատ Միրզոյանը կոչ է արել ոչ միայն ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և հայ ռազմագերիների վերադարձն ապահովելու համար, այլև աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը տևական քաղաքական լուծում գտնելու գործում։ Միրզոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել և ունենում․ քննարկումների առանցքում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի շարունակության անհրաժեշտությունն է, գերիների վերադարձը, Արցախի կարգավիճակի խնդիրը։ Հայաստանի համար այս ցավոտ ու կարևոր հարցերում Միրզոյանի հանդիպումներից հետո ի՞նչ կփոխվի։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ռազմական և ազգային անվտանգության հարցերով արցախցի փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ:




































