Սեպտեմբերի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ն էլ բախվել է էլեկտրասյանը:









































