Wednesday, 01 07 2026
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու

Հաշմանդամություն ունեցող անձանց համար շուտով կունենանք տեխնոլոգիական սենյակներ․ Նարեկ Մկրտչյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջիկայում նախատեսում է խնամքի 10 կենտրոնում հաշմանդամություն ունեցող անձանց համար տեխնոլոգիական սենյակներ ստեղծել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ այդ սենյակները հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն կտան օգտվել տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաներից։

«Հաշմանդամություն ունեցող անձանց համար ամենատարբեր ծրագրեր ենք իրականացնում։ Օրեր առաջ ավարտվեց մի գործընթաց. ԱՄԷ-ից հրավիրել էինք փորձագետների, ովքեր 2-րդ անգամ էին Հայաստանում և այստեղ էին բերել աշխարհում առաջին ֆունկցիոնալ ստեղնաշարը։ Այն հնարավորություն է տալիս հաշմանդամություն ունեցող անձանց օգտագործել այդ ստեղնաշարը և, օրինակ, հասանելի դարձնել համակարգիչը։ Այդ ստեղնաշարին հատուկ ակնոց է կցվում և ընդամենն աչքի թարթոցով՝ հնարավոր է տեքստ գրել, կրթվել, օգտվել սոցիալական ցանցերից և այլն։ Ավելի քան 70 փորձագետ՝ մասնագետներ, ուսուցիչներ, նախարարության ենթակայության տակ գտնվող խնամքի կենտրոնների աշխատակիցներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և հանրակրթական ներառական դպրոցների մանկավարժներ, հնարավորություն են ստացել վերապատրաստվել։ Մենք հիմա որոշել ենք մեր ենթակայության տակ գտնվող խնամքի 10 կենտրոնում ստեղծել տեխնոլոգիական սենյակներ, որոնք հնարավորություն կտան հաշմանդամություն ունեցող անձանց օգտվել տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաներից։ Սա ներառականության լավագույն օրինակներից մեկն է, և մենք այս առումով համագործակցում ենք ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան հետ»,- ասաց նախարարը։

Նա նաև նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ու դրանց պահպանումը, նրանց վերականգնողական գործընթացներն ու սոցիալական ներառման գործընթացը գտնվում են ԱՍՀ նախարարության հատուկ ուշադրության կենտրոնում և համարվում են առաջնահերթություններ։ Մկրտչյանը շեշտեց, որ ըստ կարիքի՝ այդ անձանց տրամադրվում են աջակցող միջոցներ՝ պրոթեզներ, օրթեզներ, հենակներ, քայլակներ, սայլակներ։

«Մենք բազմաթիվ ծրագրեր ունենք հաշմանդամություն ունեցող անձանց կյանքն առավել հեշտացնելու, ավելի ներառական դարձնելու համար։ Թեքահարթակների հետ կապված` Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ գործընթաց կա, պետք է այնպես անել, որպեսզի քաղաքը հնարավորինս մատչելի դառնա հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ցավով պետք է փաստել, որ խնդիրը գոյություն ունի ամբողջ Հայաստանով մեկ, և այս ոլորտում բոլորս դեռ շատ անելիքներ ունենք՝ և՛ տեղական ինքնակառավարման մարմինները, և՛ Կառավարությունը, և՛ մասնավորը։ Վերջերս Կառավարությունում մի ծրագիր հաստատեցինք. եթե անկախությունից ի վեր ռազմական գործողությունների մասնակցելու պատճառով հաշմանդամություն ձեռք բերած անձին մասնավորն ընդունի աշխատանքի, ապա մենք ոչ միայն եկամտահարկի գումար կփոխհատուցենք (շուրջ 100 հազար դրամի չափով՝ եռամսյա ժամկետով), այլև միջավայրը հարմարեցնելու համար 500 հազար դրամ կտրամադրենք գործատուին»,- ընդգծեց Մկրտչյանը։

Նա շեշտեց, որ պատերազմից հետո ՀՀ քաղաքացու և անձամբ իրենց համար հիմնական թեման Արցախյան 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած տղաներն են և նրանց խնդիրները լուծելը։ Այս պահին վիրավորված 115 զինծառայող պրոթեզավորված է, և խնդիրն ամբողջությամբ լուծված է։ Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որը կարողացել է իսլանդական գերժամանակակից, ֆունկցիոնալ ձեռքի պրոթեզներ ձեռք բերել պատերազմում վիրավորված զինծառայողների համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում