Thursday, 16 07 2026
16:30
Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները

Թեհրանի քայլերը Երևանում ու Բաքվում. շանտաժը չպետք է անցնի

Հայաստանում Իրանի դեսպանը հանդիպել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են հայ-իրանական հարաբերությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին, երբ ճանապարհի՝ այսպես ասած ադրբեջանական հատվածով անցնող տարածքում ադրբեջաննցիները ստուգում են իրանական բեռնատարները և սահմանել են նրանց համար մաքսատուրք: Այդ հանդիպումը հատկանշական է Բաքվում էլ Իրանի դեսպանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների պատասխանատու Հիքմեթ Հաջիևի հանդիպման ֆոնին, որն արդեն երկրորդն է վերջին երեք օրերին:

Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպանների հանդիպումները որոշակիորեն փոխկապակցված են, կամ այլ կերպ ասած՝ Իրանը փորձում է որևէ հանգուցալուծում ստանալ Երևանում և Բաքվում զուգահեռ աշխատանքի, հանդիպումների միջոցով: Նախօրեին խնդրին անդրադարձավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գործնականում ակնարկելով, որ ստեղծվող խնդիրը Հայաստանից «միջանցքի» օրակարգի համաձայնություն կորզելու ադրբեջանական շանտաժի տրամաբանության մեջ է:

Այդպիսով, Նիկոլ Փաշինյանը ակնարկում էր թերևս, թե ինչն է գինը Հայաստանի համար, ու եթե մի կողմում Իրանի հետ բեռնաշրջանառության անխափան ընթացքի անշուշտ կարևոր տնտեսական նշանակությունն է, ապա մյուս կողմում ազգային անվտանգության համար հիմնարար նշանակություն ունեցող քաղաքական հարց է: Այդ դեպքում հասկանալի է դառնում, որ անկարելի է մի խնդիրը լուծել այդ հարցի գնով: Առավել ևս, երբ բուն խնդիրը փաստորեն կապված է զուտ իրանական բեռնատարների հետ: Իհարկե խնդիրը առնչվում է հայ-իրանական կարևոր հարաբերությանը, բայց, վերստին արձանագրելով այն մեծ գինը, որ Բաքուն այդպիսի շանտաժով ակնկալում է կորզել Հայաստանից, ակնառու է դառնում՝ Հայաստանը չի կարող և թերևս չպետք է վճարի այդ գինը:

Իրանը բազմիցս հայտարարել է մեր ռեգիոնում սահմանների անձեռնմխելիության հարցի՝ իր համար կարևորության մասին: Իրանը չափազանց զգոն է իր սահմաններում, տարածքային ամբողջության հարցում, հետևաբար պետք է թերևս որևէ խնդիր չունենա Հայաստանի համար զգայուն պահը ըմբռնելու հարցում:

Այլ հարց է, թե Երևանը կարո՞ղ է արդյոք որևէ կերպ օժանդակել, որպեսզի Իրանը գտնի խնդրի այլ լուծում: Իսկ ավելի կոնկրետ, հարց է, թե արդյո՞ք Երևանն ու Թեհրանը կարող են ուժեր մոբիլիզացնել խնդիրը հնարավորինս արագ այլընտրանքային ճանապարհ ապահովելու միջոցով հիմնավորապես լուծելու համար, արդյո՞ք քննարկում են այդ հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում