Thursday, 16 07 2026
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Գնել Սանոսյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են համագործակցության լայն շրջանակ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։

Ողջունելով դեսպանին՝ նախարարն ընդգծել է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամենախոշոր նախարարություններից է , և դա տարբեր ոլորտներում համագործակցության լայն հնարավորություն է ստեղծում։

Նախարարի խոսքով՝ Լիտվան բավականին հետաքրքիր զարգացման ուղի է անցել, բազմաթիվ ռեֆորմներ է իրականացրել և շատ ոլորտներում Լիտվայի փորձը հետաքրքիր կլինի Հայաստանի համար։

Տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիեն ևս կարևորել է ՏԿԵ նախարարության հետ առկա համագործակցությունը հատկապես տրանսպորտի ոլորտում, տրանսպորտային անվտանգության ոլորտում։ Լիտվայի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարությունը 2020թ. զարգացման համագործակցության ծրագրի շրջանակներում աջակցում է Հայաստանի Հանրապետությունում անվտանգ և ապահով տրանսպորտային համակարգ ստեղծելու գործընթացին:

Դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում, երբ համաճարակով պայմանավորված իրավիճակը մեղմվի, հնարավոր կլինի կյանքի կոչել նաև «Վիզ Էյր» ավիաընկերության հետ ունեցած պայմանավորվածությունը՝ ուղիղ չվերթեր կազմակերպել Վիլնյուս-Երևան-Վիլնյուս երթուղով, որը կարող է նպաստել տուրիզմի զարգացմանը։

Տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիեն կարևորել է նաև վերականգնվող էներգետիկայի, ապագայում նաև ատոմային էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը, փորձի փոխանակումը։ Քննարկվել է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացումից հետո միգրացիոն ոլորտում համագործակցությունը։

Նախարարը կարևորել է դեսպանի հետ այս հանդիպումը սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին Վիլնյուսում սպասվող «Անվտանգ տրանսպորտային համակարգը Հայաստանում» խորագրով համագործակցային ծրագրին և «Տրանսպորտ և լոգիստիկա 2050» խորագրով Միջազգային տրանսպորտային ինովացիոն ֆորումի նախարարական նստաշրջանին ընդառաջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում