Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Պուտինի տարօրինակ հեռացումը. բարդ որոշումներ

ՌԴ նախագահ Պուտինը անցել է ինքնամեկուսացման ռեժիմի, ինչի մասին նա ազդարարել էր նախօրեին՝ ռուսաստանցի պարօլիմպիական մարզիկների պարգևատրման արարողությանը: Պուտինը հայտարարել էր, որ իր շրջապատում կան վարակվածներ և ինքը գուցե անցնի կարանտինային ռեժիմի: Եվ ահա այսօր հաստատվել է, որ Պուտինը ինքնամեկուսացվել է: Նա առաջիկա օրերին չի մասնակցի առաջիկա օրերին սպասվող Շանհայի գործակցության կազմակերպության, ինչպես նաև ՀԱՊԿ Վեհաժողովներին:

Պուտինի խոսնակը հայտարարել է, որ ՌԴ նախագահը վարակված չէ, սակայն նրա շրջապատում կան վարակակիրներ և դրա համար նա ինքնամեկուսացել է: Առավել հետաքրքիրն այստեղ այն է, որ Պուտինը ինքնամեկուսացել է նախապես ազդարարելով այդ մասին: Նախկինում մամուլն ու փորձագետները ևս արձանագրել էին ասպարեզից նրա տարօրինակ «անհետացման» ժամանակահատվածներ, ինչի մասին սակայն նախապես չէր ազդարարվել որևէ պաշտոնական խողովակով: Եվ ահա, այս անգամ հայտարարվում է, որ կորոնավիրուսի վտանգի պատճառով Պուտինն ինքնամեկուսանում է:

Մյուս հետաքրքիր հանգամանքը՝ նախապես ազդարարելուց բացի այն է, որ Պուտինն ազդարարում և ինքնամեկուսացման է անցնում ՌԴ Պետդումայի ընտրությունից առաջ, երբ մնացել է մի քանի օր: Ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 17-19-ին: Համաճարակի պատճառով քվեարկությունը կանցկացվի մի քանի օր: Սակայն, մեղմ ասած քիչ չէ հավանականությունը, որ համաճարակը այս դեպքում պատրվակ է, իսկ բուն խնդիրն այն է, որ երկարաձգված քվեարկությունը իշխանությանը կտա ժամանակ և հնարավորություն այսպես ասած անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար, եթե քվեարկության պատկերն ու իրավիճակը դուրս գա վերահսկողությունից կամ առաջանա այդպիսի իրական վտանգ: Իսկ այդ վտանգը իրական է այն պատճառով, որ կառավարող Եդինայա Ռոսիա կուսակցությունը ունի վարկանիշի մեղմ ասած լուրջ խնդիր: Այնքան լուրջ, որ ընտրական ցուցակը գլխավորելու համար մոբիլիզացվել են Սերգեյ Լավրովն ու Սերգեյ Շոյգուն, եթե իհարկե դա օգնի: Սակայն միայն վարկանիշի հարցը չէ, որ խնդիր է իշխող կուսակցության վերարտադրության համար: Նախ, բավականին լուրջ խնդիր ունի Պուտինի վարկանիշն ինքնին, և բացի այդ, ամենից զգայունը թերևս խնդիրներն են հենց կառավարող համակարգի ներսում, տարբեր թևերի պայքարը, որ կա արդեն տարիներ շարունակ և որը սրվում է մի կողմից ընտրական փուլի, մյուս կողմից տնտեսական բավականին բարդ վիճակի բերումով, որը ՌԴ հանդեպ արևմտյան պատժամիջոցների հետևանք է:

Ահա այդ պայմաններում, երբ բավականին սուր է պայքարը համակարգի ներսում, դրսում ընտրական պրոցեսը կարող է հղի լինել մի շարք անկանխատեսելի զարգացումներով, որոնք գուցե հաջողվի «ծածկել» դրսում, բայց այդ դեպքում թերևս ներսում իրավիճակը էլ ավելի թեժացնելու գնով, այսպես ասած «ներս գցելու» գնով: Ըստ ամենայնի կարող է հենց այդտեղ լինել Պուտինի «մեկուսացման» մոտիվը, թերևս բարդ որոշումներ կայացնելու և իրացնելու նկատառումով: Ի դեպ, գուցե ավելորդ չէ դիտարկել և այն, որ ՌԴ նախագահի անսպասելի մեկուսացումը հաջորդում է Բայդենի հետ նրա երկրորդ հանդիպման մասին մամուլում հայտնված  տեղեկատվությանը, որը ըստ  ոչ պաշտոնական լուրերի կարող է տեղի ունենալ հոկտեմբերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում