Աշնանը մրսածությունից պաշտպանվելու համար անհրաժեշտ է ամրապնդել քթի լորձաթաղանթը, քիթ -կոկորդը: Այս մասին հայտարարել է բժշկական գիտությունների թեկնածու, օտոլարինգոլոգ Վլադիմիր Զայցևը:
Նրա խոսքով՝ լորձաթաղանթն ամրապնդելու համար անհրաժեշտ է խմել սև կամ կանաչ թեյ՝ խոտաբույսերի և կոճապղպեղի հավելումով:
«Եթե դա ամեն առավոտ կանոնավոր կերպով արվի, ապա դա դրական կազդի կոկորդի ետին պատի լորձաթաղանթի և աղեստամոքսային համակարգի համար», – Զայցևի խոսքը մեջբերում է News.ru պորտալը:
Բացի այդ, նա նշել է, որ կարևոր է նաև հիպոթերմային վիճակում չլինելը, այսինքն՝ չմրսելը:
Չհիվանդանալու համար անհրաժեշտ է ավելի հաճախ զբոսնել, այցելել զբոսայգիներ և հրապարակներ, ինչպես նաև դուրս գալ քաղաքից:
«Եթե այս երեք պայմանները բավարարվեն լավ քնի պայմաններում, ապա դժվար թե որևէ մրսածություն հաղթի մարդուն», – եզրափակել է Զայցևը: